Հարթակը քո հեռախոսում. պարզ, արագ, հուսալի

Քո անձնական տվյալները, հանրային ծառայություններն ու պաշտոնական ծանուցումները՝ մեկ տեղում, միշտ ձեռքի տակ:

QR կոդ

Պահիր հեռախոսիդ տեսախցիկը էկրանին պատկերված QR կոդի վրա՝ հավելվածի էջին անմիջապես անցնելու համար

QR կոդ

Ընդամենը 3 քայլ

  1. Ներբեռնիր հավելվածը
  2. Մուտք գործիր «ԵսԵմ» (YesEM) բջջային նույնականացման համակարգով
  3. Օգտվիր ծառայություններից և տես տվյալներ ցանկացած վայրում

Ի՞նչ կարող ես անել հավելվածով

Հանրային ծառայություններ և կյանքի իրադարձություններ

  • Գտիր անհրաժեշտ պետական ծառայությունները՝ ըստ քո կյանքի կարևոր իրադարձությունների (երեխայի ծնունդ, տան գնում, մեքենայի հաշվառում և այլն):
  • Ստացիր թվային ծառայությունը՝ առանց հերթերում երկար սպասելու։

Քո անձնական տվյալները և դրանց վերահսկողությունը (Իմ տվյալները)

  • Տես քո պաշտոնական տվյալները՝ անձնագիր և անշարժ գույքը, եկամուտները և շատ ավելին:
  • Լիարժեք թափանցիկություն ունեցիր, թե պետական որ մարմիններն են հարցում կատարել քո տվյալներին և երբ:

Ակնթարթային ծանուցումներ ՇՈւՏՈՎ

  • Ստացիր դիմումների ընթացքի, կարգավիճակի փոփոխության կամ պաշտոնական հայտարարությունների մասին անձնական ծանուցումների միջոցով՝ առանց հավելվածը ձեռքով ստուգելու անհրաժեշտության:

Լիարժեք անվտանգություն

  • Մուտքն ու տվյալների պաշտպանությունը երաշխավորված են «ԵսԵմ» (YesEm) բջջային նույնականացման ազգային ստանդարտով:

Հետադարձ կապ

Առաջարկներ, կարծիքներ կամ տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկությունները կարող ես ուղարկել հավելվածից կամ էլեկտրոնային փոստով՝ support@hartak.am:

Այս էջը օգտակա՞ր էր