Trade & industry

Գրանցել ապրանքային նշան

Ապրանքային նշանի գրանցման միջոցով բիզնեսը իր կողմից արտադրված ապրանքներն ու մատուցվող ծառայությունները մյուսներից տարբերելու և դրանց նկատմամբ իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն է ստանում։  

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
30 րոպե
Processing duration
2 ամիս

Ինչպես՞ս դիմել

Ապրանքային նշանն առցանց գրանցելու համար անհրաժեշտ է`

  • ունենալ նույնականացման քարտ, բջջային նույնականացման քարտ կամ թվային ստորագրություն,
  • ակտիվացված էլեկտրոնային ստորագրության հավաստագիր։ 


Դիմելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝

  • մուտք գործել համակարգ,
  • ստեղծել նոր հայտ, 
  • ընտրել «Ապրանքային նշաններ» բաժինը,
  • լրացնել հայտի առցանց ձևը՝ նկատի ունենալով, որ հայտը կարելի է ներկայացնել մեկից ավելի իրավաբանական անձանց անունից, 
  • տվյալները լրացնելուց, անհրաժեշտ նկարներն ու փաստաթղթերը կցելուց հետո, նախքան  հայտը գործակալություն ուղարկելը անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել կարդացող սարքի մեջ և ուղարկել։


Հետագա նամակագրությունը գործակալության հետ հնարավոր է վարել նաև էլեկտրոնային եղանակով՝ «Նամակագրություն» բաժնում ընտրելով գործակալությունից ստացված տվյալ հայտին վերաբերող հարցումը կամ ծանուցումը և կցելով պատասխանը՝ PDF ֆորմատով։ 

 

Վճարման չափը և կարգը

  • հայտ ներկայացնելու համար՝ 30,000 դրամ,
  • փորձաքննություն անցկացնելու համար՝ 40,000 դրամ,
  • մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ 15,000 դրամ։


Գործում են հետևյալ զեղչերը՝

  • Ֆիզիկական կամ մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում հայտի արժեքը 7,500, փորձաքննությունը 10,000, իսկ ավել դասը 3,750 ՀՀ դրամ է։
  • 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում գրանցման հայտի արժեքը 15,000, փորձաքննությունը 20,000, իսկ ավել դասը 7,500 ՀՀ դրամ է։
  • 100-ից ավելի աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ գրանցման հայտի արժեքը 30,000, փորձաքննությունը 40,000, իսկ ավել դասը 15,000 ՀՀ դրամ է։  


Ընդ որում՝ ապրանքային նշանի գրանցման հայտը ներակայացնելիս պետք է նախապես վճարել նախատեսված պետական տուրքերը և վճարման անդորրագրերը կցել հայտին։


Տրամադրման ժամկետը և կարգը

Ներկայացված հայտով փորձաքննությունն անցկացվում է երկու փուլով՝ հայտի նախնական փորձաքննություն, որն անցկացվում է հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում և հայտի ըստ էության փորձաքննություն, որն անցկացվում է հայտի հրապարակման օրվանից 3-ամսյա ժամկետում։ 

Ապրանքային նշանի հայտ ստանալու, գրանցելու, քննարկելու և վկայագիր տրամադրելու առումով ընդհանուր ժամկետը 5 ամիս է:

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը 10 տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված:


Հղում օրենսդրությանը

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենք 

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Was this page useful?