Trade & industry

Ներկայացնել վիճակագրական հաշվետվություն

ՀՀ-ում վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունների ներկայացման հարթակի միջոցով։ 

Հաշվետվություններ ներկայացնում են առողջապահական, սոցիալական, աշխատանքային, բնապահպանական ոլորտի մի շարք ընկերություններ։ Այդ թվում՝ 

  • մանկատների կամ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունները,
  • բնական գազի արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերությունները,
  • հանքային ջրերի արդյունահանմամբ և օգտագործմամբ զբաղվող ընկերությունները,
  • նախադպրոցական, բարձրագույն մասնագիտական հաստատությունները և այլն։ 
You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր
Filiing duration
10 րոպե
Service cost
Անվճար

ՀՀ Վիճակագրական կոմիտե հաշվետվություններ ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝

  • մուտք գործել հարթակ՝ գրանցվելով «ԵսԵմ» թվային նույնականացման ազգային հարթակի միջոցով,
  • անհատական պրոֆիլում լրացնել աձնական տվյալները,
  • «Հաշվետվություններ» բաժնում ընտրել ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից ինքնաշխատ կերպով լրացված հաշվետվությունը,
  • ստուգել, խմբագրել ու հաստատել հաշվետվությունը։ 


Ներկայացվող պահանջները

ՀՀ Վիճակագրական կոմիտե հաշվետվություններ ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝

  • ԵսԵմ բջջային ID SIM քարտ (Mobile ID) կամ
  • նույնականացման քարտ և քարտն ընթերցող սարք։ 

Ուշադրություն
Կայքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգել ծանուցումներն ու կատարել դրանցում նշված գործողությունները։
Յուրաքանչյուր տարի առաջին անգամ հարթակ մուտք գործելիս անհրաժեշտ է պարտադիր թարմացնել անձնական տվյալները։ 


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ վիճակագրության պետական խորհրդի՝ 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշում
  • ՀՀ վիճակագրության պետական խորհրդի՝ 2025 թվականի հունվարի 17-ի թիվ 06-Ն որոշում 

Որոշումները հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)

Service provided by
ՀՀ վիճակագրական կոմիտե
Was this page useful?