Government and democracy

Ստանալ տեղեկատվություն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից

Պետական միասնական գրանցամատյանի (ռեգիստրի) տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Ռեգիստրի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են պետական տուրքի վճարումը կատարելուց հետո։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
5-7 րոպե
Service cost
3,000 դրամ
Processing duration
1 աշխատանքային օր

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկատվություն ստանալու համար  անհրաժեշտ է․

  • այցելել e-register.am,
  • գրանցվել,
  • սեղմել «Կատարել որոնում» կոճակը,
  • մուտքագրել իրավաբանական անձի տվյալները:

Ուշադրություն
Որոնման արդյունքում համակարգը տրամադրում է իրավաբանական անձի ոչ լիարժեք տվյալները։ Ամբողջական տվյալները ստանալու համար անհրաժեշտ է կատարել վճարում։


Վճարման չափը և կարգը

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3,000 դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով՝ ՀՀ պետական բյուջեի 900005016499 հաշվեհամարին։ 

    Փոխանցման նպատակի դաշտում անհրաժեշտ է նշել «Իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար»։ Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ դիմումը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ատորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը):

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Was this page useful?