Government and democracy

Փոխել ընտրատեղամասը

ՀՀ-ում ընտրությունների ժամանակ հնարավոր է փոխել ընտրատեղամասն ու քվեարկել նախընտրելի տեղամասում։ 

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
10 րոպե
Service cost
Անվճար

Ինչպե՞ս դիմել

Ընտրատեղամասը փոխելու համար անհրաժեշտ է ընտրությունների օրվանից առնվազն 12 օր առաջ մոտենալ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և լրացնել դիմումը։


Ներկայացվող պահանջները

Ընտրատեղամասը փոխելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է` 

  • Ունենալ առնվազն 6 ամիս վավերականության ժամկետով անձնագիր։

Ընտրատեղամասը փոխելու դիմում կարող են ներկայացնել անձինք, ովքեր՝ 

  • Ընտրությունների օրը հաշվառված վայրի ընտրատեղամասում գտնվելու հնարավորություն չունեն։
  • Ունեն տեղաշարժման (այդ թվում՝ հաշմանդամության հիմքով տեղաշարժման) խնդիրներ։ 
  • Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ են։
  • Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետ են։ 


Պահանջվող փաստաթղթերը

Ընտրատեղամասը փոխելու դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է կցել՝

  • հաշմանդամություն ունենալու հիմքով դիմելիս՝ դա հավաստող փաստաթուղթ։ 
  • Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում` նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենք
  • ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2025 թվականի մարտի 27-ի N 11-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
RA Ministry of Internal Affairs Migration and Citizenship Service
Was this page useful?