Support program
Family and children

Ստանալ անապահովության գնահատում

Անապահովության գնահատումն իրականացվում է առցանց հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս գնահատել անձի անապահովության մակարդակն ու տրամադրել նրան նպաստ, աշխատանք, կրթություն կամ անհրաժեշտ այլ աջակցություններ։ 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Processing duration
20-60 օր

Ինչպե՞ս դիմել

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

  • մուտք գործել համակարգ (եթե անձը գրանցված չէ e-social.am կայքում, ապա անհրաժեշտ է գրանցվել՝ հետևելով հղմամբ նշված քայլերին)
  • ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակ» բաժինը,
  • այնուհետև՝ «Անապահովության գնահատում և ծառայություններ» բաժինը,
  • ընտրել, թե ում համար է լրացվում դիմումը,
  • բացվող էջում լրացնել պահանջվող բոլոր տվյալները (որոշ տվյալններ լրացվելու են ինքնաշխատ կերպով)
  • ընտրել վճարման տարբերակն ու բանկը,
  • սեղմել հաստատել։


Ներկայացվող պահանջները

Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի հաշվով ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից, այսինքն՝ պարենային զամբյուղի արժեքից (Վիճակագրական կոմիտեի 2024 թվականի 3-րդ եռամսյակի հրապարակած պարենային զամբյուղի արժեքը 31,053 դրամ է): 


Աջակցության չափը

Անապահովության նպաստի նվազագույն չափը չի կարող ցածր լինել ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 10 տոկոսի արժեքից։


Տրամադրման ժամկետը և կարգը

Անապահովության նպաստ ստանալու իրավունքը ծագում է անապահովության նպաստ նշանակելու օրվա դրությամբ։

Անապահովության նպաստը վճարվում է յուրաքանչյուր ամսվա 20-ից 31-ը հատվածում։

Անապահովության նպաստը անձը ստանում է դիմելու օրվան հաջորդող ամսվանից մինչև այն պահը, երբ առաջանում են նպաստի դադարեցման հիմքեր՝ օրինակ՝ վիճակի լավացում։ Նպաստը տրամադրվում է առավելագույնը 12 ամիս ժամկետով (հաշվի է առնվում այն, որ տվյալ ժամանակահատվածում անձի կյանքում հնարավոր է տեղի ունենան փոփոխություններ, և դադարեն անապահով համարվելու հիմքերը)։

Ուշադրություն
Քանի որ համակարգը նոր է ներդրվելու և դրանից օգտվելիս գուցե առաջացան հարցեր, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում կլինեն աշխատակիցներ, ովքեր կօգնեն դիմողներին օգտահաշիվ ստեղծելու և առցանց դիմում ներկայացնելու հարցում:


Հղում օրենսդրությանը

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Service provided by
Ministry of Labor and Social Affairs of the RA
Was this page useful?