Support program
Security and defence

Ստանալ զոհված զինծառայողների ծնողների բժշկական օգնության ծախսերի մասնակի փոխհատուցում

Ծրագրի շրջանակներում փոխհատուցվում են զինծառայողների ծնողների բժշկական ծախսերի մի մասը՝ դոնորական ձվաբջիջ կամ փոխնակ մոր ծառայություններ ձեռք բերելու համար: 

Աջակցությունը տրամադրվում է զոհված, մարտական գործողությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անհայտ կորած կամ դատական կարգով մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին։ 

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
45-60 րոպե
Processing duration
15 աշխատանքային օր

Աջակցությունից ֆիզիկապես օգտվելու համար գրավոր դիմումը և պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (հասցե՝ ՀՀ, ք. Երևան Կառավարական 3 տուն)։

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շահառու կարող են դառնալ զինծառայողների ծնողները, ում զավակները զոհվել են կամ համարվել անհայտ կորած ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ մահացել են այդ գործողություններին ստացած վնասվածքների հետևանքով։


Փոխհատուցման դիմելու կարգը, պայմանները ներկայացված են ուղեցույցում։


Պահանջվող փաստաթղթերը

Փոխհատուցում ստանալու համար տեղում լրացվում է դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • ծնողներից յուրաքանչյուրի անձը հաստատող փաստաթուղթը,

  • հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի պատճենը,

  • դիմող ծնողի բանկային տվյալները, որը հավաստող փաստաթուղթն անհրաժեշտ է ստանալ բանկից, 

  • առողջապահության նախարարի հրամանի պատճենը արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու վերաբերյալ,

  • եթե դիմումը ներկայացվում է մինչև երեխայի ծնվելը՝ փոխնակ մոր հղիության ժամկետի վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը,

  • փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի բնօրինակը,

  • եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելուց հետո՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի ծննդյան վկայականի պատճենը,

  • զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը։


Ըստ անհրաժեշտության՝ կարող են պահանջվել նաև հավելյալ փաստաթղթեր։

Աջակցության չափը

1․ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝

  • առավելագույնը 8,000,000 դրամ՝ առաջին փորձի համար,
  • առավելագույնը 2,750,000 դրամ՝ երկրորդ փորձի համար։

2․ դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ առավելագույնը 600,000 դրամ։

Տրամադրման ժամկետը և կարգը

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում՝ փոխհատուցումը նշանակելու կամ մերժելու մասին:

Ծննդաբերությունից հետո փոխհատուցման գումարը նշանակվում և վճարվում է, եթե շահառու ծնողը դիմումը ներկայացնում է երեխայի ծնվելու ամսվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում:

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշում

Իրավական ակտը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Ministry of Labor and Social Affairs of the RA
Was this page useful?