Work and Employment

Դիմել քաղծառայողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Պետական մարմիններում աշխատանքի համար կարող են դիմել ՀՀ այն քաղաքացիները, ում կրթությունը կամ մասնագիտական կարողությունները համապատասխանում են ներկայացվող պահանջներին։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
Անվճար

Ինչպե՞ս դիմել

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Դիմելու համար անհրաժեշտ է․

  • գրանցվել հարթակում և լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը,
  • ընտրել «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժինը, 
  • ընտրել պաշտոնը,
  • լրացնել պարտադիր դաշտերն ու հայտի ձևը՝ հաստատելով ներկայացված տեղեկատվությունը։


Ներկայացվող պահանջները

Քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է՝

  • լինել ՀՀ քաղաքացի,
  • ունենալ պաշտոնի համար պահանջվող մասնագիտական կրթություն (քաղաքացիական ծառայության մասնագիտական որոշ պաշտոնների համար բավարար է միջնակարգ կրթությունը),
  • բավարարել պաշտոնի նշված պահանջներին։ 


Տրամադրման կարգը

Տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի նամակ, որով կհաստատվի հայտ ներկայացնողի մասնակցությունը առաջիկա թեստավորմանը։

Մրցույթի նկարագրության էջում նշված օրը դիմողը կանչվում է թեստավորման, որի արդյունքների հիման վրա մասնակցում է հարցազրույցի։ Թեստավորման և հարցազրույցի ժամկետների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է յուրաքանչյուր պաշտոնի էջում։


Հղում օրենսդրությանը

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

Oրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81

Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62

Էլ․ փոստի հասցե՝
info@cso.gov.am

Service provided by
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Was this page useful?