Family and children

Ստանալ մահվան վկայական

Մահվան վկայականը մահը հավաստող ​​պետական փաստաթուղթ է, որն ունի եզակի համար։
Մահվան վկայականում նշվում են մահացածի անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան և մահվան տվյալները։

Առանց մահվան վկայականի հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք, օրինակ՝ ստանալ թաղման նպաստ, կառավարել հանգուցյալի պարտավորությունները և նույնիսկ կազմակերպել հուղարկավորություն։

Անձի մահը ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

Ինչպե՞ս դիմել

Դիմումը ներկայացվում է սպասարկման կենտրոն կամ դիվանագիտական ծառայության մարմին: 


Ներկայացվող պահանջները

Մահվան պետական գրանցման համար կարող է դիմել յուրաքանչյուր անձ: Գրանցման համար անհրաժեշտ է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայությունը.

  • Բժշկական հաստատության կամ բժշկի կողմից տրված՝ մահը հաստատող փաստաթուղթ,
  • Անձի մահվան հաստատման կամ մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը:
  • Նոտարի կողմից հաստատված նոտարական ակտ։


Պահանջվող փաստաթղթերը

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․

  • մահը հաստատող փաստաթուղթ,
  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
  • մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա տվյալները:
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (առկայության դեպքում):
  • նոտարական ակտը (առկայության դեպքում):


Պահանջվող տվյալները

Դիմումում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

  • Մահացածի անունը, հայրանունը, ազգանունը,
  • դիմողի անունը, հայրանունը, ազգանունը,
  • ազգությունը (եթե առկա է անձնագրում),
  • ծննդյան վայրը և ամսաթիվը,
  • սեռը,
  • քաղաքացիությունը,
  • վերջին բնակության վայրը,
  • ընտանեկան կարգավիճակը,
  • մահվան վայրը և ամսաթիվը:


Վճարման չափը և կարգը

Մահվան պետական գրանցման համար պետական տուրք նախատեսված չէ:


Տրամադրման ժամկետը և կարգը

Գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

Մահվան պետական վկայականը տրվում է էլեկտրոնային եղանակով (էլ. փոստի միջոցով) կամ թղթային կրիչի վրա:


Հղում օրենսդրությանը

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Ministry of Foreign Affairs of the RA
Was this page useful?