Support program
Գյուղատնտեսություն

Ստանալ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգ

Ծրագրի նպատակն է ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով սարքավորումներ մատակարարելը։

Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տրամադրվում են անասնաբուծության, բուսաբուծության, սառնարանային տնտեսության և ագրոպարենային գործունեության այլ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր, իրավաբանական անձինք
Filiing duration
30 րոպե

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝ 

  • դրամով տրամադրված լիզինգի 10%-ի, իսկ արտարժույթով տրամադրված լիզինգի 6%-ի փոխհատուցում,

  • սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն ծավալող տնտեսավարողների համար՝ դրամով տրամադրված լիզինգի 12%-ի, իսկ արտարժույթով տրամադրված լիզինգի 7%-ի փոխհատուցում (եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում),

  • շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով դրամով տրամադրվող լիզինգի 12%-ի, իսկ արտարժույթով տրամադրվող լիզինգի 7%-ի փոխհատուցում, եթե դրանք շահագործվելու են ՀՀ մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում,

  • ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20% կանխավճարի 50%-ի փոխհատուցում (առավելագույնը՝ 6 մլն դրամ),

  • հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20% կանխավճարի 80%-ի փոխհատուցում (առավելագույնը՝ 4 մլն դրամ),

  • մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ 20% կանխավճարի 80%-ի փոխհատուցում, եթե դրանք շահագործվելու են ՀՀ մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։

Լիզինգի պայմանագրի ուժի մեջ լինելու ընթացքում լիզինգի առարկան պարտադիր ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից՝ ֆինանսական կառույցների հաշվին։

 

Ներկայացվող պահանջները

Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  • ընտրել սարքավորման տեսակը, ինչպես նաև սարքավորման արտադրողին կամ մատակարարին,

  • դիմել ծրագրի մասնակից բանկերից և վարկային կազմակերպություններից որևէ մեկին,

  • ֆինանսական կառույցի կողմից վարկունակության պահանջները բավարարելու դեպքում վճարել 20% կանխավճար՝ կնքելով լիզինգի պայմանագիր։


Պահանջվող փաստաթղթերը

Կախված բանկի կամ վարկային կազմակերպության ընտրությունից՝ պահանջվող փաստաթղթերը կարող են լինել տարբեր։


Տրամադրման ժամկետը և կարգը

Լիզինգի պայմանագիրը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով։

Պայմանագիրը կնքելուց հետո ֆինանսական կառույցը կպատվիրի սարքավորումը և այն լիզինգով կտրամադրի դիմողին։

Տրամադրվող լիզինգների առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում։

Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը առավելագույնը 3 ամիս է։ Լիզինգառուի դիմումով ֆինանսական կառույցների կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշում

  • ՀՀ կառավարության՝ 29 օգոստոսի 2024 թվականի N 1394-Լ որոշում 

Իրավական ակտերը կարելի է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները):

Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 11 52-34-11
Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Was this page useful?