Government and democracy

«Ակտիվ քաղաքացի» հավելվածի միջոցով ներկայացնել խնդիր՝ ուղղված Երևանի բարելավմանը

«Ակտիվ քաղաքացի» հավելվածի միջոցով Երևան քաղաքի բնակիչները կարող են մասնակցել քաղաքի կառավարմանը՝ ներկայացնելով խնդիրներ աղբահանության, տրանսպորտի, արտաքին լուսավորության, կենդանիների խնամքի և այլ ոլորտներում։

Հավելվածի միջոցով ներկայացված խնդիրները ուղղվում են Երևանի քաղաքապետարան և գտնում իրենց լուծումները։

You will be redirected to the Google Play store, to download the application to your device.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
5 րոպե
Service cost
Անվճար

«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի միջոցով Երևան քաղաքի խնդիրները ներկայացնելու համար անհրաժեշտ է հավելվածը ներբեռնելուց հետո․

  • Գրանցվել հարթակում՝ լրացնելով անուն, ազգանուն և հեռախոսահամար,
  • բացված պատուհանում ընտրել «Հայտնել խնդրի մասին» կոճակը,
  • այնուհետև ընտրել խնդրին առնչվող ոլորտը,
  • բացված պատուհանում լրացնել հասցեն և խնդրի նկարագրությունը և ուղարկել։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է կցել լուսանկար, տեսանյութ կամ ձայնագրություն։

Հավելվածի միջոցով արձանագրված խնդիրը ուսումնասիրվում և փոխանցվում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժին՝ հետագայում քննարկման օրակարգում ներառելու և խնդիրը լուծելու նպատակով։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Service provided by
Երևանի քաղաքապետարան
Was this page useful?