Driving and transport

Վերականգնել վարորդական իրավունքի վկայականը

Վարչական կարգով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները կարող են վերականգնել վկայականը՝ առանց նոր քննություններ հանձնելու։

Ծառայությունից չեն կարող օգտվել դատավճռով վարորդական իրավունքից զրկվածները։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
5 րոպե
Service cost
50,000 դրամ
Processing duration
5 րոպե

Ինչպե՞ս դիմել

Վարորդական վկայականը վերականգնելու համար «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․

  • ընտրել «Հաշվառման քննական ծառայություններ» բաժինը,
  • մուտքագրել հանրային ծառայությունների համարանիշն ու հեռախոսահամարը,
  • ընտրել առանց քննությունների՝ զրկված վարորդական վկայականի վերականգնման ծառայությունը,
  • նշել նախընտրելի հաշվառման-քննական ստորաբաժանումը,
  • ամրագրել այցելության օրն ու ժամը,
  • լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն, որին ուղարկվելու է հերթագրման կոդը։


Ներկայացվող պահանջները

Առանց քննությունների վկայականը հետ ստանալու համար դիմումը պետք է ներկայացվի զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում։

Ուշադրություն
Զրկված վարորդական վկայականը առանց քննությունների կարող են վերականգնել նաև 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք։


Պահանջվող փաստաթղթերը

Նախապես ընտրված օրը անհրաժեշտ է տարածքային ստորաբաժանում ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր՝ թղթային տարբերակով։


Վճարման չափը և կարգը

Վճարումը կատարվում է բանկերի, վճարային տերմինալների կամ էլեկտրոնային հավելվածների միջոցով.

  • Վարորդական վկայականի վերականգնման համար պետական տուրքը 50,000 դրամ է։

  • Հին վարորդական վկայականը վերադարձի ենթակա չլինելու դեպքում (ժամկետն անցել է, կորել է կամ վնասվել), նորը ստանալու համար գործում են հետևյալ պետական տուրքի չափերը․
    • 12,000 դրամ՝ պլաստիկ վկայականի համար,
    • 6,000 դրամ՝ թվային վկայականի համար:


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Փաստաթղթերի ստուգումից հետո վարորդական վկայականը տեղում ակտիվանում է։ 
  • Վերականգնումից հետո սահմանվում է 1 տարի փորձաշրջան՝ 6 բալային միավորով։


Հղում օրենսդրությանը

  • Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենք
  • Պետական տուրքի մասին օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02

Service provided by
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Was this page useful?