Government and democracy

Ստանալ տեղեկատվություն պետական մարմիններից

Յուրաքանչյուր անձ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունի։

Տեղեկատվություն հնարավոր է ստանալ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր դիմումի հիման վրա։ 

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրացի քաղաքացիներ
Service cost
Անվճար
Processing duration
5-30 օր

Պահանջվող փաստաթղթերը

Պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու համար դիմողը պետք է ներկայացնի գրավոր հարցում՝ նշելով իր տվյալները՝

  • անուն,
  • ազգանուն,
  • քաղաքացիություն,
  • բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցե:

 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Եթե հարցվող տեղեկատվությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին տրամադրվում է հարցումը ստանալուց հետո մինչև 5 օր ժամկետում։
  • Եթե հարցվող տեղեկատվությունը հրապարակված է, ապա հարցումը ստանալուց հետո մինչև 5 օր ժամկետում դիմողը տեղեկացվում է, թե երբ և որտեղ է հրապարակվել այդ տեղեկատվությունը։
  • Եթե հարցվող տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկատվությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30 օր ժամկետում: Հարցումն ստանալուց հետո մինչև 5 օր ժամկետում դիմողն այդ մասին կտեղեկացվի էլեկտրոնային փոստի միջոցով, որտեղ կնշվի հետաձգման պատճառը և տեղեկատվությունը տրամադրելու վերջնական ժամկետը։


Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե․

  • այն չի պարունակում դիմողի վերաբերյալ օրենքով սահմանված բոլոր տվյալները,
  • պարզվում է, որ դիմողի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
  • նույն անձը նույն տեղեկատվությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում դիմում է ներկայացնում երկրորդ անգամ։

Ուշադրություն

  • Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։
  • Տեղեկության տրամադրման մերժումը հնարավոր է բողոքարկել համապատասխան պետական կառավարման մարմնի գրասենյակում, դատարանում կամ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։


Վճարման չափը և կարգը

 Տեղեկատվության տրամադրումն անվճար է հետևյալ դեպքերում.

  • բանավոր հարցումների պատասխանելիս,
  • մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկատվություն տրամադրելիս,
  • տեղեկատվությունն էլեկտրոնային փոստով տրամադրելիս,
  • այնպիսի տեղեկատվության վերաբերյալ գրավոր հարցումներին պատասխանելիս, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, կամ այնպիսի վտանգ, որը սպառնում է հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլ անձանց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը,
  • տեղեկության տրամադրումը մերժելիս,
  • ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկատվություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկատվությունը ստացած անձի հարցման հիման վրա ճշգրտված տվյալներով տեղեկատվություն տրամադրելիս:

Տեղեկատվություն ստանալու համար վճարելու անհրաժեշտություն կարող է առաջանալ կոնկրետ դեպքերում։ Տեղեկատվության տրամադրման համար գանձվող գումարի չափը որոշվում է համապատասխան մարմնի կողմից։


Հղում օրենսդրությանը

  • «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Տեղեկություն տնօրինող մարմին
Was this page useful?