Family and children

Ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է չամուսնացած, ամուսնալուծված կամ այրի անձանց։ Այն տրվում է 6 ամիս վավերականության ժամկետով։

Տեղեկանքը ստանալու համար հնարավոր է դիմել առցանց կամ ֆիզիկապես։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
15-20 րոպե
Service cost
10,000-15,000 դրամ
Processing duration
1 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8)՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։


Պահանջվող փաստաթղթերը

Անձամբ դիմելու դեպքում՝

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
  • նախկինում ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության դադարման փաստը հավաստող փաստաթուղթ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:


Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝

  • դիմում,
  • լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիմողի կողմից տրված լիազորագիրը (առանց նոտարական վավերացման),
  • տեղեկանք ստացողի՝ նախկինում ամուսնացած լինելու դեպքում՝ ամուսնության դադարման փաստը հավաստող փաստաթուղթ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:

 

Որոշ դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր, մասնավորապես՝

  • ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականը,
  • ամուսնու մահվան դեպքում՝ մահվան վկայականը։

Ուշադրություն
Օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված փաստաթղթերը պետք է ներկայացվեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ: Օտար լեզվով կազմված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ` նոտարական կարգով հաստատված կամ լիցենզավորված թարգմանչի կնիքով։


Վճարման չափը և կարգը

  • Ամուսնական կարգավիճակի մասին տեղեկանքը հայերեն տրամադրելու համար վճարվող պետական տուրքը 10,000 դրամ է։
  • Երկլեզու՝ հայերեն-անգլերեն տեղեկանք տրամադրելու համար պետական տուրքը 15,000 դրամ է՝ ներառյալ թարգմանությունը։
  • Երկլեզու՝ հայերեն-ռուսերեն տեղեկանք տրամադրելու համար պետական տուրքը 15,000 դրամ է՝ ներառյալ թարգմանությունը։

Ամուսնության բացակայության վերաբերյալ պետական տուրքի վճարման հաշվեհամարն է 900005165213, լրացուցիչ վճարումների հաշվեհամարն է՝ 900013001244 (եթե բանկային հավելվածում չի ստացվում ուղիղ փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը): 

ՀՀ-ում վճարումը կատարվում է գրասենյակում տեղադրված տերմինալների միջոցով։

Տրամադրման ժամկետը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8)։

Տեղեկանքը ապոստիլով վավերացված տարբերակով ստանալու համար տրամադրման ժամկետը կազմում է 3 աշխատանքային օր։ 


Հղում օրենսդրությանը

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հոկտեմբերի 8-ի N 495-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
8500

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Was this page useful?