Education

Ստանալ միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի և բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դիպլոմի կրկնօրինակը

Միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի և բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դիպլոմը կորցնելու դեպքում հնարավոր է դիմել դրա կրկնօրինակը ստանալու համար։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Service cost
Անվճար
Processing duration
10 օր

Դիպլոմը կորցրած անձը կրկնօրինակ ստանալու համար դիմում է այն ուսումնական հաստատություն, որն ավարտել է՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։ 


Պահանջվող փաստաթղթերը

  • հայտարարություն թերթում
  • տեղեկանք ոստիկանությունից` դիպլոմի կորստի վերաբերյալ


Վճարման չափը և կարգը 

Միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի և բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դիպլոմի կրկնօրինակի տրամադրումը անվճար է։


Տրամադրման ժամկետը և կարգը

Միջնակարգ կրթության ատեստատը կամ հիմնական կրթության վկայականը տրամադրվում են դիմողին 10 օրվա ընթացքում։

Ուշադրություն
Միջնակարգ կրթության ատեստատի կամ հիմնական կրթության վկայականի կրկնօրինակը ստանալու դիմումը կարող է ներկայացնել նաև լիազորված անձը՝ լիազորագրի միջոցով։ 

Հղում օրենսդրությանը

ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրաման:

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-99

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page useful?