Support program
Health

Ստանալ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններ

Ծրագրի շրջանակում անվճար կարգով սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշման դեպքում իրականացվում է դեղապատ ստենտի տեղադրում և համավճարով աորտա-կորոնար շունտավորում` բացառությամբ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված, ինչպես նաև լրացուցիչ բժշկական ծառայություններ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների, որոնց համար աորտո-կորոնար շունտավորումն իրականացվում է անվճար:

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Processing duration
12 ժամ

Ինչպե՞ս դիմել

Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է շտապօգնության ծառայության միջոցով կամ սեփական նախաձեռնությամբ մոտենալ հետևյալ բուժհաստատություններից մեկը․


Երևանում՝ 


ՀՀ մարզերում
`

  • Վանաձոր ԲԿ (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Գարեգին Նժդեհի 2/42),
  • Գյումրի ԲԿ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Գարեգին Նժդեհի 3/3),
  • Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն (Սյունիքի մարզ, գյուղ Ակներ, Խաղաղության 15/1):

Ծրագրի մասին

Աջակցության այս տեսակը ՀՀ ողջ բնակչությանը տրամադրվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում։


Ներկայացվող պահանջները

Ծրագրից կարող են օգտվել սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ ՀՀ քաղաքացիները։
 

Տրամադրման կարգն ու ժամկետը 

Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշում
  • ՀՀ կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշում
  • ՀՀ առողջապահության նախարարի՝ 2025  թվականի հուլիսի 14-ի N 67-Ն հրաման

Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերաները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034

Թեժ գիծ՝

8003

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Was this page useful?