Pension

Վերահաշվարկել կենսաթոշակը

Աշխատանքային կենսաթոշակի չափը ենթակա է վերահաշվարկման։ Դրա համար անհրաժեշտ է առցանց դիմում ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
10 աշխատանքային օր

Կենսաթոշակի վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • գրանցվել կայքում՝ լրացնելով պահանջվող տվյալները,

  • այցելել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժին,

  • ընտրել «Մուտքագրել վերահաշվարկի դիմում» ենթաբաժինը,

  • լրացնել դիմումատուի տվյալները,

  • սեղմել «Ստեղծել» կոճակը։

Աշխատանքային կենսաթոշակը ենթակա է վերահաշվարկման, եթե

  • օրենքով փոփոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը։ Այս դեպքում վերահաշվարկի դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ համակարգը ինքնաշխատ եղանակով կատարում է վերահաշվարկը տվյալ ամսվա 1-ից,
  • կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացնում է նախորդ տարվա աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում ներառելու դիմում։ Այս դեպքում կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
  • կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը,
  • կենսաթոշակի գործում հայտնաբերվել է փաստաթուղթ, որը հաշվի առնելու դեպքում ավելանում է կենսաթոշակի չափը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումն ուղարկելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն SMS հաղորդագրության միջոցով կծանուցվի դիմումի հաստատման կամ մերժման մասին։

Հղում օրենսդրությանը

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը):

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Service provided by
Ministry of Labor and Social Affairs of the RA
Was this page useful?