Real estate and land

Դառնալ ջրի սպառման բաժանորդ

Բաժանորդագրության դիմելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով համապատասխան դիմում ներկայացնել։ Դիմումը կարող է ներկայացնել անշարժ գույքի սեփականատերը կամ վարձակալը։ Վարձակալի կողմից դիմելու դեպքում պահանջվում է սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15-30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 15 աշխատանքային օր

Ջրի սպառման բաժանորդագրություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմում (տրամադրվում է տեղում) ներկայացնել Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի տարածքային սպասարկման գրասենյակներ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Ներկայացվող պահանջները

Բաժանորդագրության համար անհրաժեշտ է ունենալ անշարժ գույքի սեփականության կամ գնման իրավունքի վկայական, իսկ վարձակալի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ սեփականատիրոջ գրավոր համաձայնություն։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական,
  • կամ անշարժ գույքի գնման իրավունքի վկայական,
  • վարձակալի դեպքում՝ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը։

Վճարման չափը

Բաժանորդագրության դիմումը անվճար է։

Տրամադրման կարգը և ժամկետը

Դիմումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը հաստատվում է, կնքվում մատակարարման  պայմանագիր, որի հիման վրա էլ հետագայում կատարում է ջրի սպառման կոմունալ վճարը, որի կոդը սովորաբար լինում է պայմանագրի կոդը կամ բաժանորդի հեռախոսահամարը։

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2024 թվականի մայիսի 10-ի N 137-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ որոշման վերջին տարբերակը):

Ծառայության գծով աջակցության համար

Թեժ գիծ՝  1-85

Հեռախոսահամար՝ 011-30-01-85

Service provided by
«Վեոլիա ջուր» ՓԲԸ
Was this page useful?