Finance and tax

Ներկայացնել դիմում-հայտարարություն անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ

Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս անհրաժեշտ է կնքել պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Սակայն եթե պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, ապա անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել անշարժ գույքը վարձակալության հանձնելու կամ վարձակալությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն։ 

Դիմում-հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անշարժ գույքը վարձակալության հանձնելիս՝ հանձնելուց հետո 5 օրվա ընթացքում,
  • վարձակալության դադարեցումից հետո՝ 5 օրվա ընթացքում։
You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
5-10 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

ՀՀ քաղաքացիները անշարժ գույքը վարձակալության հանձնելու կամ վարձակալությունը դադարեցնելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելու համար կարող են մուտք գործել «ԵսԵմ» նույնականացմամբ կամ գրանցվելու միջոցով։

Գրանցվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝

  • սեղմել բացվող էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը,
  • անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով, 
  • նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
  • ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն։

Հարթակ մուտք գործելուց հետո դիմում-հայտարարությունը ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  • սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
  • բացվող էջում ընտրել «Դիմում» տարբերակը,
  • ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
  • բացվող էջում ընտրել, թե որ պետական մարմնին է ուղղված դիմումը, այս դեպքում ընտրել Պետական եկամուտների կոմիտե,
  • կցել լրացված և ստորագրված դիմումը և հայտարարությունը
  • սեղմել «Առաջ» կոճակը։

Ներկայացվող պահանջները

Հարկային մարմին վարձակալության դիմում-հայտարարություն ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝


Պահանջվող փաստաթղթերը

Դիմում-հայտարարություն ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ․


Հղում օրենսդրությանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի N 1263-Ն հրաման։

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Was this page useful?