Citizenship, Identification and Residence Status

Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում դիմել անձի կարգավիճակը որոշելու համար

Անձի քաղաքացիության կարգավիճակը որոշելու նպատակով (ՀՀ-ում մշտապես բնակվելու և քաղաքացիություն չունենալու դեպքում) անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային և վիզաների վարչության գլխավոր գրասենյակ (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
Միջինում 30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Կախված դիմումի ուսումնասիրության ընթացքից

Ովքեր կարող են դիմել

  • ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ-ի (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության) այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն,
  • նախկին ԽՍՀՄ-ի (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն,
  • ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը,
  • քաղաքացիություն և անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձինք,
  • ՀՀ-ում մշտապես բնակվող այլ պետության քաղաքացիությունից զրկված անձինք,
  • որևէ պետության քաղաքացիություն չունեցող ՀՀ-ում փախստական ճանաչված անձինք։


Պահանջվող փաստաթղթերը

  • ՀՀ-ում գտնվելու դեպքում անհրաժեշտ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնել քաղաքացիության հետ կապված բոլոր առկա փաստաթղթերը։
  • Ըստ դեպքի՝ կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր, որոնց մասին կտեղեկացնի վարչության աշխատակիցը։


Վճարման չափը և կարգը

Քաղաքացիության կարգավիճակի որոշումն իրականացվում է անվճար։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Կախված դեպքից՝ դիմումի ուսումնասիրությունը կարող է տևել մի քանի ամիս։
  • ՀՀ քաղաքացի ճանաչվելուց հետո անձը կարող է դիմել անձնագրային բաժանմունք, որտեղ կուղղորդվի Ծառայության աշխատակցի կողմից։


Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

Service provided by
RA Ministry of Internal Affairs Migration and Citizenship Service
Was this page useful?