Լիցենզիաներ

Ստանալ հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզիա

Իրավաբանական անձը հիմնական հանրակրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10-15 րոպե
Service cost
25,000 դրամ
Processing duration
Մինչև 23 աշխատանքային օր

Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու համար լիցենզավորման պահանջներին բավարարող իրավաբանական անձինք պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկեն ստորև նշված էլեկտրոնային հասցեներից որևէ մեկին՝

Ներկայացվող պահանջները

Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձը պետք է բավարարի մի շարք պարտադիր պահանջների, որոնք վերաբերում են՝

  • հիմնական մանկավարժական կազմին,

  • ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածությանը,

  • ուսումնամեթոդական ապահովվածությանը,

  • գրադարանային-տեղեկատվական համակարգին:


Պահանջվող փաստաթղթերը

Նշված էլ. փոստի հասցեներից որևէ մեկին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • լիցենզիա ստանալու հայտ, 

  • հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան այն տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը, որտեղ իրականացվելու է հիմնական հանրակրթական ծրագիրը,

  • տեղեկանք մանկավարժական կազմի մասին, 

  • տեղեկանք հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման համար զբաղեցրած տարածքների մասին,

  • տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության մասին,

  • կրթական ծրագրի ուսումնական պլանները, առարկայական ծրագրի ցանկը,

  • սովորողների ընդունելության, փոխադրման, ավարտական քննությունների կազմակերպման կարգերը։

Ներկայացվող պահանջների մանրամասները և փաստաթղթերի ձևն ու բովանդակությունը ներկայացված են ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման Հավելված 5-ում։ Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։


Վճարման չափը և կարգը

Լիցենզավորման համար 25,000 դրամ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել որոշման մասին տեղեկացվելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005016754։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Լիցենզիա ստանալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ նախարարի որոշմամբ, դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ։ Այն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։


Հղում օրենսդրությանը

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

  • ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը):

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-99

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page useful?