Support program
People with disabilities

Ստանալ հաշմանդամության նպաստ

Հաշմանդամության նպաստ նշանակվում է այն հաշմանդամություն ունեցող անձին, որը չի կարող ստանալ կենսաթոշակ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխային։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկյա քաղաքացիներ, փախստական անձինք
Filiing duration
15 րոպե
Processing duration
Մինչև 10 աշխատանքային օր

ՀՀ-ում հաշմանդամության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն։


Ներկայացվող պահանջները

Հաշմանդամության նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում։


Պահանջվող փաստաթղթերը

Հաշմանդամության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • նույնականացման քարտ կամ անձնագիր,
  • սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում անհրաժեշտ չէ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք,
  • բժշկասոցիալական փորձաքննության արդյունքի քաղվածքը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
  • օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ ացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։
  • փախստականի կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։

Աջակցության չափը

Կախված հաշմանդամության կարգից (ֆունկցիոնալության աստիճան)՝ նպաստի չափը կարող է կազմել․

  • ամսական 39,000 դրամ՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար,
  • ամսական 37,500 դրամ՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար,
  • ամսական 36,000 դրամ՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումը ուսումնասիրվում է սոցիալական ծառայության աշխատակցի կողմից։ 
  • 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն ծանուցվում է նպաստի հաստատման կամ մերժման մասին։ 

Հղում օրենսդրությանը

  • «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ Կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշում

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Service provided by
Ministry of Labor and Social Affairs of the RA
Was this page useful?