Trade & industry

Գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) իրավաբանական անձանց առավել տարածված տեսակներից է։ Այն տարբերվում է մյուս տեսակներից նրանով, որ ունի մի քանի բաժնետեր, գործունեությունը շահույթ հետապնդող է, և տեղեկատվությունը բաց է։ 

Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
անմիջապես

Ինչպե՞ս դիմել

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․

  • տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
  • անցնել «ԵսԵմ» նույնականացում, 
  • լրացնել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
  • ստորագրել թվային եղանակով և հանձնել հայտը։

Ներկայացվող պահանջները

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) առցանց գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ.

  • «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն,
  • հիմնադրի կամ հիմնադիրների անձնագրային տվյալները,
  • կանոնադրություն։   

Սահմանափակ պատասխանատվության ըներության անվանանման ընտրության մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Պահանջվող տվյալները

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցելու համար անհրեժետշ է դիմումում նշել ընկերության հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

Վճարման չափը և կարգը

Սահմանափակ պատասխանատվության գրանցմումը անվճար է։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Սահմանափակ պատասխանատվության գրանցմումը կատարվում է անմիջապես։
  • Գրանցման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին։

Հղում օրենսդրությանը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Was this page useful?