Citizenship, Identification and Residence Status

Ներկայացնել մուտքի վիզայի հրավեր արտասահմանից ՀՀ ժամանողների համար (որպես անհատ)

Գոյություն ունեն 57 երկրներ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար պետք է ստանան հրավեր ՀՀ-ում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձից։

Ֆիզիկական անձը ՀՀ-ում հրավերը ներկայացնում է Թաիրով 14 հասցեում գտնվող օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում, իսկ ՀՀ ժամանող անձինք այդ հրավերի հիման վրա կարող են դիմել արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ, ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող անձինք
Filiing duration
10 րոպե
Service cost
5,000 դրամ
Processing duration
15 օր

Որպես ֆիզիկական անձ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն հրավեր կարող են ներկայացնել`

  • Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները,
  • ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները։


Պահանջվող փաստաթղթերը 

Մուտքի վիզայի հրավեր ներկայացնելու համար պետք է անձամբ մոտենալ և  ներկայացնել՝

  • հրավերի ձևաթուղթ,
  • անձնագիր (օտարերկրացու դեպքում նաև կացության քարտը),
  • հրավիրվող անձի անձնագրի պատճենը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը,
  • հրավեր ձևակերպելիս՝ հրավեր ներկայացնող անձի ցանկությամբ, կարող են ներկայացվել նաև հրավերը հիմնավորող այլ հավելյալ փաստաթղթեր (օրինակ՝ հրավիրվող անձի հետ ազգակցական կապը հավաստող փաստաթուղթ, հրավիրվող անձի՝ օտարերկրյա պետությունում ունեցած կացության կարգավիճակը և այլն)։


Վճարման չափը և կարգը

Որպես ֆիզիկական անձ ՀՀ մուտքի վիզայի հրավեր ձևակերպելու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005162111 (եթե
    բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը),
  • բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Հրավերը ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում որոշում է կայացվում այն հաստատելու վերաբերյալ։ Հրավերի հաստատման դեպքում անձը հեռախոսազանգի միջոցով տեղեկացվում է այդ մասին, իսկ մերժման դեպքում՝ փոստային առաքմամբ։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

Service provided by
RA Ministry of Internal Affairs Migration and Citizenship Service
Was this page useful?