Work and Employment

Ստանալ փորձնակի աշխատանք պետական մարմիններում

Փորձնակն այն անձն է, որը աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով գործատուի մոտ անցնում է աշխատանքային պրակտիկա։ Սովորաբար, փորձնակը գործատուի մոտ աշխատանքի է անցնում մինչև 2 ամիս ժամկետով։

Անձը կարող է ՀՀ պետական մարմիններում փորձնակի թափուր հաստիք զբաղեցնել առավելագույնը 1 տարի ժամկետով։ Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար հնարավոր է դիմել ֆիզիկապես կամ էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Service cost
Անվճար

Ինչպե՞ս դիմել

Պետական մարմինների փորձնակների ցանկում ընդգրկվելու համար անձը պետք է մասնակցի վարկանիշային թեստավորմանը և ուղարկի էլեկտրոնային դիմում info@cso.gov.am էլ․ փոստի հասցեին։


Ներկայացվող պահանջները

Պետական մարմիններում փորձնակի աշխատանքի համար կարող են դիմել անձինք, ովքեր՝


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է վարկանիշային թեստավորման արդյունքների հրապարակումից հետո քաղաքացիական ծառայության գրասենյակի էլ․ փոստի հասցեին ուղարկել դիմում։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելուց հետո քաղաքացիական ծառայության գրասենյակը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի էլ․ փոստին ուղարկում է հաստատման կամ մերժման նամակ։
  • Փորձնակի թափուր հաստիք ունեցող պետական մարմինը փորձնակների ցանկն ուսումնասիրելուց հետո ընտրում է փորձնակի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխանող անձին:


Հավելյալ տեղեկատվություն

Փորձնակների ցանկում ընդգրկվելու ժամկետը 2 տարի է: Ցանկում ընդգրկվելու ժամկետի սկիզբը հաշվարկվում է թեստավորման բոլոր մասնակիցների արդյունքների ամփոփմանը հաջորդող օրվանից:


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ աշխատանքային օրենսգիրք
  • ՀՀ Կառավարության` 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1214-Ն որոշում
  • ՀՀ առաջին փոխվարչապետի՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 439-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81

Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62

Էլ․ փոստի հասցե՝
info@cso.gov.am

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Was this page useful?