Justice and the law

Ստանալ հյուպատոսական վավերացում

Հյուպատոսական վավերացումը փաստաթղթերում առկա ստորագրությունների և կնիքների իսկության հաստատումն է՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում կամ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10 րոպե
Service cost
5,000-15,000 դրամ
Processing duration
2 աշխատանքային օր

Հյուպատոսական վավերացում ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարություն կամ օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկներ՝ ներկայացնելով վավերացման ենթակա փաստաթուղթը և պահանջվող մյուս փաստաթղթերը։


Հյուպատոսական վավերացման ենթակա փաստաթղթեր

Արտաքին գործերի նախարարության կողմից վավերացման ենթակա են՝

  • ՀՀ պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից տրված փաստաթղթերի բնօրինակները, դրանցից քաղվածքները և դրանց հիման վրա կազմված տեղեկանքները,
  • տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների և հիմնարկների կողմից տրված փաստաթղթերի բնօրինակները, դրանցից քաղվածքները և դրանց հիման վրա կազմված տեղեկանքները,
  • ՀՀ նոտարական փաստաթղթերը,
  • ՀՀ հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված կամ հաստատված փաստաթղթերը և ակտերը:

Դեսպանության և հյուպատոսական հիմնարկի կողմից վավերացման ենթակա են՝
  • օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հաստատված կամ կազմված փաստաթղթերը,
  • օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից վավերացված փաստաթղթերը:


Պահանջվող փաստաթղթերը

  • Սահմանված ձևի դիմում
  • Վավերացման ենթակա փաստաթղթի բնօրինակը
  • Վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենը
  • Պետական տուրքի վճարման անդորագիր


Վճարման չափը և կարգը

Փաստաթղթերի հյուպատոսական վավերացում ստանալու համար սահմանված պետական տուրքը ֆիզիկական անձանց համար 5,000 դրամ է, իսկ իրավաբանական անձանց համար՝ 15,000 դրամ։ 

Վճարումը կատարվում է տեղում (ՀՀ արտաքին գործերի նախարարությունում)։


Տրամադրման ժամկետը և կարգը

Փաստաթղթի վավերացումը կատարվում է դիմումն ընդունելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե կա լրացուցիչ ստուգումներ կատարելու անհրաժեշտություն, ապա ժամկետը կարող է երկարաձգվել նախարարություն դիմելիս՝ առավելագույնը 10, հյուպատոսական հիմնարկ դիմելիս՝ 15 աշխատանքային օրով:

Ուշադրություն
Նախարարությունում վավերացված փաստաթուղթը պետք է հետագայում վավերացվի այն երկրի դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական գրասենյակում, որտեղ այն ներկայացվելու է։

ՀՀ-ում փաստաթուղթը ճանաչվում է նախարարությունում վավերացման պահից, իսկ օտարերկրյա պետության արտաքին գերատեսչության կամ նրա կողմից լիազորված այլ գերատեսչությունների կողմից վավերացված փաստաթուղթը՝ հյուպատոսական հիմնարկում վավերացվելուց հետո։


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2011 թվականի մարտի 24-ի N 286-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10։00 - 12:00 (բացի չորեքշաբթի օրվանից)
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Service provided by
Ministry of Foreign Affairs of the RA
Was this page useful?