Լիցենզիաներ

Ստանալ օբյեկտի քանդման թույլտվություն

Կախված նախատեսվող քաղաքաշինական գործընթացի առանձնահատկությունց կամ անշարժ գույքի սեփականատիրոջ հայեցողությունից՝ նախքան շինարարությունը սկիզբը կարող է տրամադրվել քանդման թույլտվություն։

Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
Մինչև 15 րոպե
Service cost
Ըստ համայնքի ավագանու որոշման
Processing duration
Մինչև 15 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

ՀՀ մարզերում (առայժմ միայն Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզերն են սպասարկվում) ընդգրկված անշարժ գույքի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է․

  • անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները` ընտրելով մարզը, համայնքը և բնակավայրը,
  • ընտրել քանդման թույլտվություն ստանալու ենթակա գույքը,
  • հերթականությամբ լրացնել անհրաժեշտ տվյալները և հանձնել դիմումը։ 

Ներկայացվող պահանջները

Շինարարական օբյեկտի քանդման աշխատանքների դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։

Պահանջվող փաստաթղթերը

Շինարարական օբյեկտի քանդման աշխատանքների դիմումի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը` ֆիզիկական անձի դեպքում (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում՝ համապատասխան լիազորագիրը,
  • օբյեկտի քանդման նախագծային փաստաթղթերը,
  • փորձաքննության դրական եզրակացությունը կամ նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի գրավոր երաշխավորագիրը,
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։ 
  • Շինության քանդման, ապամոնտաժման թույլտվության համար գանձվող տեղական տուրքի չափը որոշում է տվյալ համայնքի ավագանին։ 
  • Շինության քանդման, ապամոնտաժման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Ուշադրություն

  • Կառուցապատողը պարտավոր է շինարարության քանդման աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել  համայնքապետարանին։
  • Եթե կառուցապատողը հրաժարվում է քանդման թույլտվությունից, ապա պետք է այդ մասին տեղեկացնի համապատասխան համայնքի համայնքապետարան։  

Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
  • ՀՀ Երևան քաղաքի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
(+374) 011 62-17-01
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Was this page useful?