Լիցենզիաներ

Ստանալ կառուցապատման նախագծման թույլտվություն

Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սահմանում է կառուցվող օբյեկտի նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները։

Այն ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ պահանջներ։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
5-20 աշխատանքային օր

ՀՀ մարզերում նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար պետք է մոտենալ տվյալ համայնքի համայնքապետարան (առայժմ միայն Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզերն են սպասարկվում)։
 

Ներկայացվող պահանջները

Նախագծման թույլտվություն ստանալու համար պարտադիր է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։


Պահանջվող փաստաթղթերը

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • անձնագիր կամ նույնականացման քարտ (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածք, իսկ լիազորված անձը պետք է ներկայացնի իր անձնագիրը և համապատասխան լիազորագիրը),
  • նախագծման թույլտվությունը ստանալու հայտ, որի ձևը տրամադրվում է տեղում,
  • անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ (կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը)։ 


Եթե կառուցապատվող հողամասի ճարտարագիտական ուսումնասիրությունները (ինժեներական հետազննումները) անհնարին են առանց քանդման աշխատանքների, հայտին կցվում են նաև քանդման թույլտվություն ստանալու դիմումը և այդ թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը:


Ընդ որում՝ տվյալ դեպքում քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ, իսկ օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված պայմաններով:

 

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։ 
  • Կառուցապատման նախագծման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 20-աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության կարևորության ու ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
  • Թույլտվությունը պատրաստ լինելու մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է այն ստանալու համար մոտենալ համայնքապետարան` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտ դեպքում՝ նաև լիազորագիր)։
  • Նախագծման թույլտվությունը, օբյեկտի ռիսկայնության աստիճանից կախված, ունի 1-2 տարվա գործողության ժամկետ, որի ընթացքում կառուցապատողը պետք է պատվիրի ճարտարապետաշինարարական նախագիծ և դիﬕ համայնքապետարան՝ այդ նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվությունը ստանալու համար (այս 2 գործընթացները կատարվում են միաժամանակ և անհրաժեշտ է ներկայացնել միայն մեկ դիմում)։  


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Regional Governors' Offices and Municipalities in the RA
Was this page useful?