Support program
Գյուղատնտեսություն

Ստանալ աջակցություն սպանդանոցային ծառայությունների մատուցման համար

Ծրագրի շրջանակներում տրամադրվում է աջակցություն սպանդանոցային ծառայություն մատուցող ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին։

Ծրագրի նպատակն է խրախուսել սպանդանոցային սպանդը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ ոլորտի կազմակերպությունների համար և ազգաբնակչության համար ապահովել որակյալ ու անվտանգ մսամթերքի մատակարարում։

Ծրագիրը գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
ԱԱՀ վճարող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր
Filiing duration
15 րոպե
Processing duration
25 աշխատանքային օր

Էլեկտրոնային փոստի միջոցով ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստի հասցեին։

Աջակցություն ստանալու դիմումն անհրաժեշտ է ներկայացնել մինչև տվյալ ամսվա գործունեությանը հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ։

Օրինակ՝
2025 թվականի հուլիս ամսվա համար աջակցություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել մինչև 2025 թվականի օգոստոսի 29 ներառյալ։

Ներկայացվող պահանջները

Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  • լինել ԱԱՀ վճարող սպանդանոցային ծառայություն մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր,
  • ֆերմերային տնտեսությունից և ֆիզիկական անձից կատարել խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ, սպանդանոցային սպանդ և մսեղիքի իրացման գործառույթ,
  • ծրագրի դիմումի ներկայացման նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունենալ չվճարված հարկեր,
  • դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ներկայացրած լինել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվետվություն։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը․ 

  • դիմում,
  • խոշոր եղջերավոր կենդանիների գնման վերաբերյալ տեղեկանք։ Ընդ որում՝ առաջին անգամ դիմելիս տեղեկանքը ներկայացվում է նախորդ 3 ամիսների համար, իսկ ամեն հաջորդ անգամ դիմելիս՝ դիմումի ներկայացմանը նախորդող 1 ամսվա համար,
  • դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանք,
  • խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման և սպանդի արդյունքում տրամադրված անասնաբուժական վկայականների պատճենները,
  • տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10% բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց և նրանց ընտանիքի անդամների անուններն ու ազգանունները։


Աջակցության չափը

Ծրագրի շրջանակներում տրամադրվում է ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցություն, որը ձևավորվում է սպանդից ստացված մսեղիքի վաճառքից հաշվարկված ԱԱՀ-ի և կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցման (տարբերության) արդյունքում։

Ուշադրություն

2025 թվականի հունիսի 1-ից դեկտեմբերի 30-ը կփոխհատուցվի նաև սպանդի ծառայության վճարի մի մասը՝ առավելագույնը 10,000 դրամի չափով, իսկ սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կենդանու սպանդի դեպքում՝ 15,000 դրամի չափով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Տվյալ ամսվա համար աջակցություն ստանալու հայտի ներկայացումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է հայտի և ներկայացված տեղեկությունների ուսումնասիրություն։

Դրական պատասխանի դեպքում տնտեսվարողի և Էկոնոմիկայի նախարարության միջև կնքվում է աջակցության տրամադրման պայմանագիր, և  աջակցության գումարը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է տնտեսավարողին։


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշում
  • ՀՀ կառավարության՝ 2025 թվականի մայիսի 8-ի N 569-Լ որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 11 59-71-45
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Was this page useful?