Support program
Health

Ստանալ աջակցություն հեծանիվ գնելու համար

ՀՀ-ում առողջ ապրելակերպը խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ծրագիր, որի շրջանակներում 2025-2027 թվականներին բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներն ու աշխատողները կստանան աջակցություն հեծանիվ գնելու համար։

Մասնավորապես՝ մինչև 300,000 դրամ վարկ ստանալու դեպքում պետությունը կփոխանցի քաղաքացիների վարկերի տոկոսները մինչև 16%-ի չափով։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
45-50 րոպե
Processing duration
Մինչև 1 աշխատանքյաին օր

Ծրագրի մասին

Աջակցության ծրագրի շրջանակներում կառավարությունը օգնում է ուսանողներին և դասախոսներին ձեռք բերել հեծանիվ բանկային և վարկային կազմակերպություններից տարեկան սուբսիդավորման պայմաններով։

Ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում գործող լիցենզավորված բանկերից որևէ մեկը։


Ծրագրի նպատակն է․

  • խրախուսել առողջ ապրելակերպը,
  • նվազեցնել քաղաքային խցանումները,
  • զարգացնել այլընտրանքային տրանսպորտի մշակույթը։

Ներկայացվող պահանջները

Կարող են դիմել.

  • պետական և մասնավոր բուհերի ուսանողները,
  • դասախոսներ և աշխատողներ,
  • միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների աշխատողներ։

Ուշադրություն

  • Յուրաքանչյուր շահառու աջակցության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։
  • Ծրագիրը գործում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Պահանջվող փաստաթղթերը

  • Անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • ուսանողական/աշխատողի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (ուսանողական քարտ, տեղեկանք, աշխատանքի վայրից տեղեկանք),
  • բանկի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր, որոնց ցանկը կհրապարակվի մայիսին։ 

Աջակցության չափը

  • Մինչև 300,000 դրամ վարկի տոկոսադրույքի փոխհատուցում՝ մինչև 16% ,
  • մարման ժամկետ՝ մինչև 36 ամիս,
  • միջնորդավճարներ չկան։

Տրամադրման ժամկետը և կարգը

Տրամադրման վերաբերյալ մանրամասները տեղեկացնում է բանկը վարկավորման գործարքը իրականացնելիս։ Սովորաբար ընթացակարգը տևում է մեկ աշխատանքային օր։

Հղում օրենդրությանը

ՀՀ կառավարության՝ 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1115-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-99

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page useful?