Trade & industry

Գրանցել փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

Փակ բաժնետիրական ընկերության գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։ 

Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
15-20 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

Ինչպե՞ս դիմել

Փակ բաժնետիրական ընկերություն գրանցելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
  • անցնել «ԵսԵմ» նույնականացում, 
  • լրացնել և ընտրել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
  • ստորագրել թվային եղանակով և հանձնել հայտը։

Ներկայացվող պահանջները

Փակ բաժնետիրական ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է․

  • լինել իրավաբանական անձի հիմնադրի և/կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար,
  • ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն։

Պահանջվող տվյալները

Փակ բաժնետիրական ընկերություն գրանցելու համար անհրեժետշ է դիմումում նշել․

  • հիմնադիր հանդիսացող ֆիզիկական անձանց տվյալները,
  • փակ բաժնետիրական ընկերության հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

Վճարման չափը և կարգը

Փակ բաժնետիրական ընկերություն գրանցումն անվճար է։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Փակ բաժնետիրական ընկերություն գրանցումը կատարվում է անմիջապես։
  • Հաշվառման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին։


Հղում օրենսդրությանը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Was this page useful?