Education

Ներկայացնել հայտ բուհ ընդունվելու համար

Բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության դիմումը ներկայացվում է առցանց եղանակով՝ լրացնելով դիմումատուի անհրաժեշտ տվայլները և ընտրելով նախընտրած մասնագիտությունն ու բուհը։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
1,500 դրամ
Processing duration
Անմիջապես

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է․

  • այցելել dimord.am համակարգ,
  • գրանցվել՝ լրացնելով անհրաժեշտ դաշտերը (գնահատման և թեստավորման կենտրոնի անձնական համար, որը տրամադրվում է դպրոցի կողմից, էլեկտրոնային փոստի հասցե և այլ անձնական տվյալներ),
  • «Միասնական և կենտրոնացված քննության մասնակցության վճարի» դաշտում նշել վճարի չափը և ներբեռնել անդորրագիր(եր)ը։ Մեկ քննություն հանձնելու դեպքում ընտրել 1,500, 2-ի դեպքում՝ 3,000, իսկ եթե դիմումատուն ազատված է վճարից, ընտրել 0 և ներբեռնել վճարից ազատումը հավաստող փաստաթուղթը (առաջին փուլի միասնական 1 քննության վճարը 4500 դրամ է),
  • շարունակել լրացնել պահաջվող հաջորդ դաշտերը և սեղմել «Հաստատել» կոճակը։

Պահանջվող փաստաթղեր

  • անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ կամ սոցիալական քարտի համար),
  • կրթության վկայական/ատեստատ (հիմնական կամ միջնակարգ),
  • վճարման անդորրագիր։

Վճարման չափը

Բարձրագույն ուսումնական հաստատություն հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր քննության համար վճարել 1,500 դրամ (առաջին փուլի միասնական 1 քննության վճարը 4500 դրամ է)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմում-հայտը հաստատվելուց հետո դիմորդը կարող է մուտք գործել անձնական էջ, տեսնել դիմումի ընթացքը, հարկ եղած դեպքում խմբագրել տվյալները կամ չեղարկել հայտը մինչև մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2022 թվականի հուլիսի 29-ի N29-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-99

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page useful?