Support program
Education

Ստանալ ուսման վճարի փոխհատուցում (ԲՈւՀ)

Ծրագրի շրջանակում որպես նպաստ ուսման վճարի փոխհատուցում է տրամադրվում մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին և սոցիալապես անապահով ընտանիքի ուսանողներին։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Processing duration
Մինչև 15 աշխատանքային օր

Ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են բուհում՝

  • Առկա կամ հեռավար ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին հաջորդող չորս շաբաթների ընթացքում։
  • Հեռակա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող մեկական շաբաթների ընթացքում:


Ներկայացվող պահանջները

Պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցման համար կարող են դիմել այն ուսանողները, որոնք․

  • 1 ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով ունեն առավել բարձր գնահատականներ,
  • մնացել են առանց ծնողական խնամքի (մինչև 23 տարեկանը լրանալը),
  • ունեն 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաև ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ մինչև 18 տարեկանների դեպքում նաև՝ միջին աստիճանի սահմանափակում,
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ստացել են 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն,
  • զոհված զինծառայողի ընտանիքի անդամ են (ծնող, ամուսին, մինչև 27 տարեկան զավակ)։

Պետության կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար, ըստ առաջադիմության, կարող են դիմել այն ուսանողները, որոնք՝

  • անապահովության որոշակի միավոր ունեցող կամ սահմանամերձ համայնքում բնակվող և սոցիալական աջակցություն ստացող ընտանիքից են,
  • մասնակցել են մարտական գործողություններին,
  • ունեն երկու և ավելի անչափահաս երեխա (առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի դեպքում)։ 

Ուշադրություն
Բուհի միջոցների հաշվին ուսման վճարի մասնակի փոխհատուցման տրամադրման չափանիշներին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել բուհին։

Պահանջվող փաստաթղթերը

Ուսման վճարի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • սոցիալական կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ ընտանիքի անապահովության վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից տրամադրված տեղեկանք)։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը՝ ըստ տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմանաչափի։
  • Պետության կողմից տրվող զեղչի դիմումները ընդունվում են՝ միայն բոլոր փաստաթղթերը բավարարելու դեպքում։
  • Բուհի կողմից տրվող զեղչի դիմումի պատասխանի տրամադրման ժամկետները սահմանվում են բուհի ներքին ընթացակարգով։ 


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշում
  • ՀՀ կառավարության՝ 2024 թվականի սեպտեմբերի 5-ի N 1402-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-99

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page useful?