Culture and sport

Ստանալ մշակութային արժեքների արտահանման լիցենզիա, ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն

Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա, ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն ստանալու համաև անձը դիմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)՝ ներկայացնելով հայտ։ 

Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
5 րոպե
Service cost
5,000 դրամ
Processing duration
մինչև 2 աշխատանքային օր

Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) ստանալու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականացվելուց հետո՝

  • ընտրել համակարգից օգտվողի տեսակը,
  • «Միասնական հայտ» բաժնից ընտրել «Արտահանում»-ը,
  • լրացնել հայտը՝ ավելացնելով պահանջվող բոլոր տվյալները,
  • պահպանել հայտը՝ հետագայում ուղարկելու համար կամ ուղարկել այն։ 


Ներկայացվող պահանջները

Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար անհրաժեշտ է ունենալ՝

  • նույնականացման քարտ (eID) և կարդացող սարք կամ
  • բջջային նույնականացման քարտ (mID): 


Պահանջվող փաստաթղթեր

  • հայտ,
  • անձնագրի պատճե,
  • մշակութային արժեքի 3 օրինակ լուսանկար,
  • մշակութային արժեքի փորձագիտական եզրակացություն (բնօրինակը և պատճենը),
  • պետական տուրքի վճարված անդորրագիր,
  • լիազորագիր՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում),
  • մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) ստանալու դեպքում՝ նաև արտաքին առևտրային պայմանագիր (առկայության դեպքում)։

Պետական պահոցների կողմից ժամանակավոր արտահանում ձևակերպելիս անհրաժեշտ է ներկայացնել նաև

  • մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը,
  • ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ապահովագրումը հաստատող
    փաստաթուղթը, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մասին մշակութային արժեքներն ընդունող պետության կողմից ներկայացված փաստաթուղթը,
  • ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների պահպանման և վերադարձման մասին փաստաթղթով հաստատված` ընդունող կազմակերպության կամ պետության իրավասու մարմինների տված երաշխիքները,
  • պետական պահոցի հաշվառման մատյանում մշակութային արժեքի մասին տվյալները և տեղափոխման հնարավորության մասին լիազորված պետական մարմնի որոշման պատճենը, որով թույլատրվում է մշակութային արժեքների արտահանումը:


Վճարման չափը և կարգը

Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) կամ մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների՝ ժամանակավոր արտահանման նպատակով եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանականերից մեկով՝

  • E-Payments համակարգի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով,
  • վճարային տերմինալի միջոցով։

Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի 900005016192 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով՝ «Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա /եզրակացություն/» կամ «Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)» տալու համար (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

Մշակութային արժեքների արտահանման լիցենզիան /եզրակացություն/» կամ «Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ)» տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Ուշադրություն
Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության առկայության դեպքում եզրակացությունը վավերացվում է թղթային եղանակով՝ Լիազոր պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց անհատական ստորագրությամբ և կնիքով։


Հղում օրենսդրությանը

  • Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2025 թվականի հունիսի 26-ի N 864-Ն որոշում
  • ՀՀ կառավարության՝ 2025 թվականի հունիսի 5-ի N 712-Ն որոշում
  • ՀՀ կառավարության՝ 2025 թվականի ապրիլի 10-ի N 401-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 599-699

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 599-699 (399, 499, 599, 699)

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page useful?