Family and children

Գրանցել հայրության ճանաչումը

Եթե երեխայի ծննդյան պահին ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա իրեն երեխայի հայր ճանաչող անձը պետք է դիմի հայրության ճանաչման պետական գրանցման համար։

Օտարերկրյա պետությունում հայրության ճանաչման պետական գրանցման համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի հյուպատոսական հիմնարկ։

Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև հայրության ճանաչման վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։

Who can apply?
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
10,000 դրամ
Processing duration
Անմիջապես

Ինչպե՞ս դիմել

Հայրության ճանաչման առցանց գրանցման համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • անցնել «ԵսԵմ» նույնականացում, 
  • լրացնել հայտ ներկայացնողի անձնական տվյալները (հայտը ներկայացվում է մոր կողմից),
  • կատարել անհրաժեշտ քայլերի հրահանգները,
  • ստուգել հայտ ներկայացնողի տվյալները,
  • էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցել երեխայի հորը,
  • հանձնել հայտը և ստորագրել թվային եղակակով (հայր և մայր)։

Ներկայացվող պահանջները

Հայրության ճանաչման առցանց գրանցման ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն։

Պահանջվող տվյալները

Հայրության ճանաչման առցանց գրանցման համար անհրաժեշտ են․

  • հայտ ներկայացնողի (հայտը ներկայացվում է մոր կողմից) անձը հաստատող փաստաթղթի համարը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  • հոր անունը, ազգանունը, հայրանունը և հարային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համար)։

Վճարման չափը և կարգը

Հայրության ճանաչման համար սահմանված է 10,000 դրամ պետական տուրք։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Հայրության ճանաչման հայտը հաստատվում է հայտը ներկայացնելուց հետո նույն աշխատանքային օրը։
  • Հայրության ճանաչման և երեխայի նոր ծննդյան վկայակաները ուղարկվում են հայտ ներկայացնողի էլեկտրոնային փոստի հասցեին։

Ուշադրություն

  • Հայրության ճանաչման գրանցումից հետո կատարվում են համապատասխան փոփոխություններ երեխայի ծննդյան վկայականում։
  •  Ծննդյան նոր վկայականը ուղարկվում է հայտ ներկայացնողի էլեկտրոնային փոստի հասցեին։


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է տեսնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
8500

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Was this page useful?