Education

Դիմել լրացուցիչ կրթական ծրագրի երաշխավորման համար

Լրացուցիչ կրթական ծրագրի երաշխավորման համար անհրաժեշտ է դիմում ուղարկել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
մինչև 18 աշխատանքային օր

Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը, կամ անհատ ձեռնարկատերը դիմում-հայտը՝ համապատասխան լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի հետ միասին ներկայացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին:

 
Տրամադրման ժամկետը և կարգը


Նախարարությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը փորձաքննության է ուղարկում ոլորտում նման գործառույթ իրականացնող կամ ծրագրի բնույթով պայմանավորված մասնագիտացված կազմակերպությանը, որն առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է փորձագիտական եզրակացություն:


Հղում օրենսդրությանը


ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2025 թվականի հունիսի 16-ի N 51-Ն հրաման

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page useful?