Citizenship, Identification and Residence Status

Ստանալ հաշվառման հասցեի մասին տեղեկանք

Հաշվառման (գրանցման) հասցեն արձանագրվում է ՀՀ պետական ռեգիստրում, որն անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է։

Հաշվառման հասցեի մասին տեղեկանք կարելի է ստանալ առցանց եղանակով կամ ֆիզիկապես այցելելով տարածքային ստորաբաժանում։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ, ՀՀ-ում հաշվառում ունեցող օտարերկրացիներ
Filiing duration
10 րոպե
Service cost
1,000 դրամ
Processing duration
Անմիջապես

Ուշադրություն
Հաշվառման հասցեի մասին տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով այցելել տարածքային ստորաբաժանում (ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)։

Ներկայացվող պահանջները

Հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝


Վճարման չափը և կարգը

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005162111 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տեղեկանքը ՀՀ պետական մարմիններ ներկայացնելու դեպքում տրամադրվում է անվճար։


Տրամադրման ժամկետը

Տեղեկանքը տրամադրվում է նույն օրը:

Հնարավոր է դիմել նաև լիազորված անձի միջոցով: Լիազորագիրը նոտարական վավերացում չի պահանջում:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն  որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
RA Ministry of Internal Affairs Migration and Citizenship Service
Was this page useful?