Acquiring a Passport for a Child Under the Age of 16
Citizens of the Republic of Armenia may acquire an RA passport voluntarily, regardless of age. The passport is a document certifying the person’s identity and citizenship, intended for use both within the territory of Armenia and for travel abroad and return to Armenia.
A passport for a child under 16 is issued based on an application submitted by one of the parents or another legal representative (adoptive parent, guardian, custodian, or an authorized person, in the latter case by submitting a notarized power of attorney).
The application shall clearly state the request for issuing a passport to the child and include the child’s personal information (first name, last name, day, month, and year of birth).
Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի) կամ լիազորված անձի միջոցով նոտարական հաստատումով լիազորագիր ներկայացնելու դեպքում՝ դիմումի հիման վրա։ Դիմումը պետք է պարունակի երեխային անձնագիր տրամադրելու գործողության վերաբերյալ հստակ նշում, ինչպես նաև անձնագիր ստացող երեխայի անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ)։
Ուշադրություն
Բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող երեխայի առաջին անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել ցանկացած տարածքային ստորաբաժանում, իսկ հաշվառում չունենալու դեպքում՝ ծնողներից մեկի հաշվառման հասցեով։
Ներկայացվող պահանջները
Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝
- գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
Պահանջվող փաստաթղթերը
Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը, հոգաբարձուն կամ լիազորված անձը) տեղում կլրացնեն դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
- երեխայի ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության (կամ մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը), ծնողների անձը հաստատող փաստաթուղթը,
- դիմումն օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը,
- դիմողի և իր ծնողների գրավոր համաձայնությունը անձնագիր ստանալու մասին, ինչպես սահմանված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով։ Ընդ որում՝ եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել իր համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով,
- 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները։
Վճարման չափը և կարգը
Աձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
- E-payments համակարգի միջոցով,
- բաժանմունքում տեղադրված վճարային կամ POS տերմինալների միջոցով՝
- բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005162152 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Անձնագիրը տրամադրվում է դիմելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը։
- Պատրաստի անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել տարածքային ստորաբաժանում, որտեղ անձը դիմել է անձնագիր ձեռք բերելու համար։
- Կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը տրամադրվում է դիմումը հանձնելուն հաջորդող 10-րդ աշխատանքային օրը։
ՀՀ անձնագիրը առավել սեղմ ժամկետում ստանալու համար սահմանված են հետևյալ արժեքները՝
- 1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագրի դիմումը հանձնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
- 1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օր հետո ստանալու համար։
Կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիրն առավել սեղմ ժամկետում ստանալու համար սահմանված են հետևյալ արժեքները՝
-
1,000+40,000 ՀՀ դրամ՝ անձնագրի դիմումը հանձնելուն հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
-
1,000+50,000 ՀՀ դրամ՝ անձնագրի դիմումը հանձնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
-
1,000+60,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օր հետո ստանալու համար։
Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն տարածքային ստորաբաժանումներում՝ վճարային տերմինալի միջոցով 900005162152 հաշվեհամարին։
Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին։
Հղում օրենսդրությանը
- «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22