Trade & industry

Հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր

Անհատ ձեռնարկատեր հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ֆիզիկապես։ Առցանց եղանակով ծառայությունն իրականացվում է անվճար նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց համար։ Դրանք չունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։

Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
3-4 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

Ինչպե՞ս դիմել

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
  • անցնել «ԵսԵմ» նույնականացում, 
  • լրացնել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
  • ստորագրել թվային եղանակով և հանձնել հայտը։

Ներկայացվող պահանջները

Որպես անհատ ձեռնարկատեր առցանց հաշվառվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն։

Պահանջվող տվյալները

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար հայտում անհրաժեշտ է նշել․

  • էլեկտրոնային փոստի հասցե,
  • հեռախոսահամար։

Վճարման չափը և կարգը

Անհատ ձեռնարկատիրոջ առցանց հաշվառումը անվճար է։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անմիջապես։
  • Հաշվառման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին։


Հղում օրենսդրությանը

«Անհատ ձեռնարկատիրջ մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Was this page useful?