Citizenship, Identification and Residence Status

Ստանալ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար

ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիները ազատված են Հայաստանում աշխատանքի թույլտվությունից և ստանում են օրինական բնակությունը հավաստող տեղեկանք։

Տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ-ում իրենց հետագա իրավունքներն իրացնելու համար (օրինակ՝ 180 օրից ավելի գտնվելու դեպքում առանց վարչական պատասխանատվության ենթարկվելու սահամանահատում իրականացնել)։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ԵԱՏՄ անդամ պետության ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիներ
Filiing duration
5-10 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Կախված՝ կնքված պայմանագրի ժամկետից

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։


Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

  • բացվող էջում ընտրել «ԵԱՏՄ քաղաքացի» տարբերակը,

  • մուտքագրել հանրային ծառայությունների համարանիշը (օտարերկրացին պարտադիր պետք է գրանցված լինի ՊԵԿ-ում, որտեղ արտացոլվում է վերջինիս վճարված հարկերն ու տուրքերը) և հաստատել,

  • անցնել նույնականացում և ստեղծել օգտահաշիվ՝ կցելով լուսանկար, անձը հաստատող փաստաթուղթ և աշխատանքային պայմանագիր։

Ներկայացվող պահանջները

Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝

  • լինել ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի,

  • ունենալ ՀՀ-ում գրանցված ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագիր։

Պահանջվող փաստաթղթերը

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • 3,4 x 4,5 չափսի գունավոր լուսանկար,

  • անձնագրի գունավոր պատճենը, 

  • երկկողմանի ստորագրված աշխատանքային պայմանագիր։ 

Վճարման չափը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ 24/7 ռեժիմով։ Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը տրամադրվում է 30-օրյա ժամկետում (եթե չի պահանջում լրացուցիչ ուսումնասիրություն)։
  • Տեղեկանքը տրամադրվում է՝ կախված կնքված աշխատանքային պայմանագրում առկա ժամկետից (1 տարվա դեպքում՝ 1 տարի, 5 տարվա դեպքում՝ 5 տարի, անորոշ ժամկետով պայմանագրի  դեպքում՝ 1 տարի)։

Հղում օրենսդրությանը

  • «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 12-ի N 2087-Ն որոշում 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
112
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00

Հեռախոսահամար`
+374 11-56-02-63
Service provided by
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Was this page useful?