Support program
Health

Ստանալ չարորակ նորագոյացությունների բուժման աջակցություն

Ծրագրի շրջանակում հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում բժշկական  օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի շրջանակում տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական որոշ հետազոտություններ ու ծառայություններ։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե

Ինչպե՞ս դիմել

Չարորակ նորագոյացությունների բուժման աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է նորագոյացությունը հաստատող փաստաթղթերով դիմել առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ (պոլիկլինիկա, ամբուլատորիա)։

Ծրագրի մասին

Հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի շրջանակում տրամադրվում է.

  • ապահովագրված անձանց համար` ապահովագրական փաթեթով նախատեսված հիվանդանոցային պայմաններում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,
  • բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար` հիվանդանոցային պայմաններում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ:

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շրջանակում տրամադրվող բուժօգնությունը ստանալու համար պացիենտը պետք է՝ 

  • լինի ՀՀ քաղաքացի կամ ՀՀ-ում փախստական ճանաչված անձ կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ,
  • ունենա հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշում: 


Պահանջվող փաստաթղթերը

Չարորակ նորագոյացությունների բուժման աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • պացիենտի անձը հաստատող փաստաթուղթ,
  • ուղեգիր պոլիկլինիկայից,
  • օրգան համակարգերի հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշում։

Աջակցության չափը  

Չարորակ նորագոյացություններով պացիենտներին հիվանդանոցային պայմաններում տրամադրվում է.

  • ամբողջ բնակչության համար անվճար` չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում,
  • ախտորոշիչ հետազոտությունները,
  • Էլեկտրոնային արագացուցիչով ճառագայթային թերապևտիկ բուժումը IMRT և VMAT մեթոդներով:


Տրամադրման ժամկետը և կարգը

Քիմիաթերապևտիկ բուժման ամբողջ ծավալը փոխհատուցվում է համավճարային սկզբունքով․

  • ապահովագրված անձանց համար փոխհատուցումն իրականացվում է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում,
  • բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող և բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար փոխհատուցումն իրականացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում,
  • Էլեկտրոնային արագացուցիչով ճառագայթային թերապևտիկ բուժումը IMRT և VMAT մեթոդներով փոխհատուցվում է համավճարային սկզբունքով:

Աջակցության տրամադրման ժամկետները և կարգը սահմանվում են առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների կողմից։ 

Ուշադրություն
Եթե անձը իր բոլոր բուժումները ստացել է Երևանի բժշկական հաստատություններից որևէ մեկում և ցանկանում է բուժումը շարունակել այլ մարզի կամ համայնքի բժշկական հաստատությունում, ապա դա հնարավոր է միայն 2 պայմանի դեպքում՝

  • եթե նախընտրելի բժշկական հաստատությունը տալիս է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում տվյալ հիվանդությամբ բուժվելու հնարավորություն,
  • եթե բուժման ընթացքում ճառագայթային թերապիայի կարիք չի լինելու, որովհետև վերջինս հնարավոր է ստանալ միայն Երևանում։

Հղում օրենսդրությանը

ՀՀ Առողջապահության նախարարարի՝ 2019 թվականաի հունիսի 28-ի N 1771-Լ հրաման

Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ Առողջապահության նախարարության՝ moh.am կայքում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034

Թեժ գիծ՝

8003

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Was this page useful?