Լիցենզիաներ

Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնության տրամադրում

Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու նպատակով դիմումը ներկայացվում է լիազոր մարմին: Լիազոր մարմնի կողմից համաձայնության տրամադրման նպատակով կայացված որոշման հիման վրա կնքվում է ընդերքօգտագործման պայմանագիր: Որոշման կայացման համար ՀՀ կառավարության սահմանած դեպքերում հիմք է հանդիսանում երկրաբանական ուսումնասիրության ծրագրի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման փորձաքննական դրական եզրակացությունը:
 
Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
1 ժամ
Service cost
15000
Processing duration
1 ամիս

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

1.Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու նպատակով դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:
2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են`
1) դիմումատուի անվանումը, հասցեն (գտնվելու վայրը).
2) դիմումատուի պետական գրանցման համարը.
3) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.
4) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը, որին կցվում են՝անհրաժեշտ քարտեզագրական նյութերը, իսկ կառավարության սահմանած դեպքերում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների ծրագիրը:
5) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն,
5.1) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
5.2) դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.
6) ներկայացված փաստաթղթերի ցանկը:
 
ՀՀ Ընդերքի մասին օրենսգիրք (33-37 հոդվածներ)
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
 
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Service provided by
Ministry of Territorial Administration and Infrastructure of the RA
Was this page useful?