Citizenship, Identification and Residence Status

Ստանալ ՀՀ քաղացիություն վերջին 3 տարում ՀՀ-ում բնակվելու դեպքում

Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե վերջին երեք տարում բնակվում է Հայաստանի Հանրապետությունում։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարաության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքի կամ earlyone հավելվածի միջոցով։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
Օտարերկրացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
1,000 դրամ
Processing duration
90 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ Ընդ որում՝ 75 տարեկանից բարձր անձանց սպասարկումը իրականացվում է «կենդանի հերթ» ձևաչափով: 

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել «Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10» հասցեն (Քաղաքացիության շնորհման վարչություն),
  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Իսկ earlyone հավելվածով՝ մուտք գործել «Պետական» դաշտը, ընտրել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժինը, մասնաճյուղերից՝ «Քաղաքացիության շնորհման վարչություն»-ը, որից հետո «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» ենթաբաժինը և, ըստ պահանջվող հերթականության, լրացնել տվյալները։ 

Ուշադրություն 
Հերթագրման հայտը համարվում է ամրագրված, եթե նշված էլեկտրոնային հասցեին դիմումատուն ստանում է այդ մասին համապատասխան հաղորդագրություն։ 

Ներկայացվող պահանջները

Վերջին 3 տարում ՀՀ-ում բնակվելու հիմքով քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • տիրապետել հայերենին (անձամբ տեղում լրացնել հարցաթերթիկը),
  • ծանոթ լինել ՀՀ Սահմանադրությանը (տեղում հայերեն հանձնել ՀՀ Սահմանադրության թեստը)։


Պահանջվող փաստաթղթերը

Տեղում կլրացվի դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • ՀՀ սահմանադրության թեստ (անձամբ՝ տեղում լրացնելու ձևաչափով),

  • ՀՀ-ում բնակությունը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը,

  • օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը,

  • 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),

  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,

  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),

  • անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),

  • ՀՀ-ում բնակությունը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը,

  • պետական տուրքի վճարման անդորրագիր։

Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։

Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝ 

  • E-payments համակարգի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160529 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Ուշադրություն
2025 թվականի սեպտեմբերի 1-ից պետական տուրքը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կազմելու է 50,000 ՀՀ դրամ։ 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։
  • Քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է SMS հաղորդագրություն կամ էլեկտրոնային փոստին նամակ իր դիմումի համարով, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։
  •  ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու կամ մերժելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակով։
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։


Հղում օրենսդրությանը

  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ Կառավարության՝ 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում
  • ՀՀ Կառավարության՝ 2007 թվականի հոմտեմբերի 10-ի N 1154-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

Service provided by
RA Ministry of Internal Affairs Migration and Citizenship Service
Was this page useful?