Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Լիցենզիաներ
Ստանալ նախադպրոցական կրթական ծրագրի և/կամ նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզիա
Իրավաբանական անձը նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնելու կամ նախադպրոցական ծառայություններ մատուցելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Ծառայության մասին
Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթական ծրագրի և (կամ) նախադպրոցական ծառայության իրականացում կարող են իրականացնել իրավաբանական անձիք՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Ինչպես դիմել
Նախադպրոցական կրթական ծրագրի և (կամ) նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Նախադպրոցական կրթական ծրագրի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
- հայտ (ձև N 1), որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, ուսուցման տևողությունը, ուսուցման լեզուն, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների համար համակազմի սահմանային նախատեսվող թիվը` ըստ նախադպրոցականի տարիքային փուլերի (համակազմի սահմանային նախատեսվող թիվը հայտատուի կողմից հաշվարկվում է, հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, ուսումնադիդակտիկ պարագաների, նյութերի, գույքի, գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները), լիցենզիայի գործողության ժամկետը.
- լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը: Այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների համար տարածքի նկատմամբ իրավունքի նպատակային նշանակությունը կարող է լինել բնակելի.
- տեղեկանք մանկավարժական կազմի վերաբերյալ, որտեղ նշվում է մանկավարժների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական), տարակարգը (ձև N 2).
- տեղեկանք նախադպրոցական կրթական ծրագիր և նախադպրոցական ծառայություն իրականացնելու համար զբաղեցրած տարածքների մակերեսների, այդ թվում՝ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, զուգարանի, մարզադահլիճի, երաժշտական պարապմունքների դահլիճի, մեթոդկաբինետի վերաբերյալ (ձև N 3).
- տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (ուսումնադիդակտիկ, ուսումնադիտողական պարագաներ, տեխնիկական միջոցներ) (ձև N 4).
- նախադպրոցական կրթական ծրագով և նախադպրոցական ծառայությամբ նախատեսված շաբաթական պարապմունքների ժամանակացույցը, ուսուցանվող առարկայական ծրագրի ցանկը, օրվա ռեժիմը.
- երեխաների ընդունելության կարգը:
Պետական տուրք
Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար պետական տուրքը գանձվում է տարեկան 10.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005160438):
Մեկից ավելի յուրաքանչյուր այլ վայրում ևս նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի համար պետական տուրքը գանձվում է տարեկան 5.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005160438):
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 010 59-96-99
Ծառայության գծով աջակցության համար՝
(+374) 010 52-73-43
This service can also be utilized through other available methods.
Using different methods might take more time or cost more money.
Service provided by
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 010 59-96-99
Ծառայության գծով աջակցության համար՝
(+374) 010 52-73-43