Support program
People with disabilities

Ստանալ աջակցություն անվասայլակ, հենակ, լսողական սարք կամ այլ աջակցող միջոց ձեռք բերելու համար

Ծրագրի շրջանակներում տրամադրվում է հավաստագիր, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխհատուցում աջակցող միջոցներ (անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, լսողական սարք և այլն) ձեռք բերելու համար։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկյա քաղաքացիներ, փախստականներ, քաղաքացիություն չունեցող անձիք
Filiing duration
15 րոպե
Processing duration
Մինչև 10 աշխատանքային օր
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո:
 

Աջակցության ծրագրին դիմելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում։ Դրա համար անհրաժեշտ է՝ 

  • գրանցվել «ԵսԵմ» նույնականացման կամ էլեկտրոնային փոստի միջոցով,
  • նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
  • ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն:

Հարթակում գրանցվելուց հետո աջակցություն ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել հարթակ «ԵսԵմ» նույնականացմամբ կամ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
  • սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
  • բացվող էջում ընտրել «Դիմում» տարբերակը,
  • ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
  • բացվող էջում ընտրել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» պետական մարմինը, որին ուղղված է դիմումը,
  • լրացնել նշված դիմումի ձևը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և սեղմել «Առաջ» կոճակը։


Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։

Ներկայացվող պահանջները

Աջակցող միջոցների հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է ունենալ բժշկական կազմակերպության կողմից տրված և հաստատված հաշմանդամության կարգ։


Պահանջվող փաստաթղթերը

Անվասայլակների, քայլակների, հենակների, ձեռնափայտերի, ստորին և վերին վերջույթների պրոթեզների, լսողական սարքերի և այլ աջակցող միջոցների պետական հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմումի ձևը և վերբեռնել հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
  • ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի  կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր,
  • ՀՀ մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,
  • ապաստան հայցողի դեպքում՝ ապաստան հայցողի վկայականը,
  • փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,
  • բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը։

Անհրաժեշտության դեպքում հնարավոր է հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու կարիք առաջանա։

Աջակցության չափը

Աջակցող միջոցների հավաստագիրը տրամադրվում է անվճար։ Սակայն, եթե շահառուի նախընտրած աջակցող միջոցների գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված աջակցող միջոցները` վճարելով արժեքի տարբերությունը:
 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում միասնական սոցիալական ծառայության կենտրոնը (ՄՍԾ) 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին: Ճշտված և լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը ձևավորվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Հավաստագիրը ձևավորվելուց հետո դիմողին տրամադրվում է հավաստագրի պատճենը և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։
  • Հավաստագիրն ուժի մեջ է տրամադրելուց հետո 180 օրացուցային օր:
  • Դեկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածում աջակցող միջոցներ չեն տրամադրվում, ընդ որում՝ նշված օրերը հավաստագրի հիման վրա տրվող աջակցող միջոցների դեպքում օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշում

  • «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենք

  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Ministry of Labor and Social Affairs of the RA
Was this page useful?