Education

Ստանալ միջնակարգ կրթության ատեստատի կամ հիմնական կրթության վկայականի կրկնօրինակը

Միջնակարգ կամ հիմնական կրթության ատեստատը կորցնելու դեպքում հնարավոր է դիմել դրա կրկնօրինակը ստանալու համար։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Service cost
Անվճար
Processing duration
10 օր

Միջնակարգ կրթության ատեստատը կամ հիմնական կրթության վկայականը կորցրած անձը կրկնօրինակ ստանալու համար դիմում է ներկայացնում այն ուսումնական հաստատություն, որն ավարտել է:


Պահանջվող փաստաթղթերը

Ատեստատի կամ վկայականի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը։


Վճարման չափը և կարգը 

Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են անվճար:


Տրամադրման ժամկետը և կարգը

Միջնակարգ կրթության ատեստատը կամ հիմնական կրթության վկայականը տրամադրվում են դիմողին 10 օրվա ընթացքում։

Ուշադրություն
Միջնակարգ կրթության ատեստատի կամ հիմնական կրթության վկայականի կրկնօրինակը ստանալու դիմումը կարող է ներկայացնել նաև լիազորված անձը՝ լիազորագրի միջոցով։ 


Հղում օրենսդրությանը

ՀՀ ԿԳ նախարարի 2010թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրաման:

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-99

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page useful?