Citizenship, Identification and Residence Status

Անվավեր ճանաչել քաղաքացիական կացության ակտային գրանցումը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերով՝

  • նույն անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության երկու նույն տեսակի ակտային գրանցում հայտնաբերվելիս։
  • գրանցումը կատարվել է կեղծ փաստաթղթերի կամ սուտ տեղեկությունների հիման վրա։
  • գրանցումը կատարվել է ոչ իրավասու անձի դիմումի հիման վրա (լիազորագրի կամ էլեկտրոնային դիմումի շրջանակներում)։
  • առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ։

 

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Service cost
Անվճար
Processing duration
1 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու համար անձը, որի վերաբերյալ կազմվել է ակտը, ներկայացնում է դիմում, որի հիման վրա հարուցվում է վարչական վարույթ։ Այն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Ներկայացվող պահանջները

Ծառայության համար կարող է դիմել անձը, որի վերաբերյալ կազմվել է ակտը, կամ գործընթաց կարող է սկսվել Գործակալության նախաձեռնությամբ՝ կրկնակի գրանցում կամ դատարանի վճիռ հայտնաբերվելու դեպքում։

 

Պահանջվող փաստաթղթեր

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
  • դիմումով ներկայացված պահանջը հիմնավորող փաստաթղթերը կամ անհրաժեշտ տեղեկությունները:

 

Վճարման չափը և կարգը

Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու ծառայությունը մատուցվում է անվճար։

Տրամադրման ժամկետը և կարգը

Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռն ստանալուց հետո գործակալությունը էլեկտրոնային միասնական գրանցամատյանում անվավեր է ճանաչում գրանցված քաղաքացիական կացության ակտը՝ դրանում նշում կատարելու միջոցով:

Ակտային գրանցումը անվավեր է ճանաչվում դատարանի վճիռը Գործակալություն ներկայացնելու (ստանալու) նույն աշխատանքային օրը:

 

Հղում օրենսդրությանը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

Service provided by
RA Ministry of Internal Affairs Migration and Citizenship Service
Was this page useful?