Agriculture and environment

Ստանալ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն (կնքել պայմանագիր)

ՀՀ-ում ընդերքի որոշակի տեղամասում երկրաբանական, քարտեզագրման, գիտահետազոտական և այլ տիպի ուսումնասիրություններ ու աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտ է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստանալ համապատասխան իրավունք և կնքել պայմանագիր։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Filiing duration
30 րոպե
Service cost
50,000 դրամ
Processing duration
4 ամիս

Ներկայացվող պահանջները

Դիմումը ներկայացնելիս անհրաժեշտ է համապատասխանել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար ներկայացվող պահանջներին՝ դրական եզրակացություն ստանալու նպատակով։

Պահանջվող փաստաթղթերը

Երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ 

  • դիմում (ընդ որում՝ և՛ թղթային և՛ էլեկտրոնային եղանակով),
  • դիմողի պետական գրանցման համարը,

  • աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը,

  • տեղեկություն ֆինանսական և տեխնիկական կարողությունների և միջոցների մասին,

  • դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող քաղվածք։


Դիմումին կից անհրաժեշտ է նաև ներկայացնել երկրաբանական ուսումնասիրության ծրագիր, որը պետք է ներառի՝

  • կատարվելիք աշխատանքների նպատակները և ժամկետները,

  • ընդերքի ուսումնասիրվելիք տեղամասում նախկինում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների վերլուծությունը,

  • աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները և մոտավոր ծավալները,

  • դիմումը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա դրությամբ ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որտեղ ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը, և ընդերքի այդ տեղամասի հատակագիծը` որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով,

  • դիմումը ներկայացնելուց հետո մինչև որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական շահառուի փոփոխության դեպքում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող քաղվածք,
  • անհրաժեշտ քարտեզագրական նյութերը,

  • շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն (իրականացվում է նախարարության կողմից),

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ներկայացնելուց հետո այն 10 օրվա ընթացքում նախարարության կողմից ուղարկվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության (ՇՄԱԳ)։ 

ՇՄԱԳ եզրակացությունը տրամադրվում է 40-80 աշխատանքային օրվա ընթացքում։ Դրական եզրակացության դեպքում նախարարությունը 20 օրվա ընթացքում տալիս է համաձայնությունը և դիմողին հրավիրում 10 օրվա ընթացքում վավերացնելու ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը։

Վճարման չափը և կարգը

Երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է վճարել 50,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել առցանց եղանակով կամ բանկային փոխանցմամբ 900005167136 հաշվեհամարին։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Ընդերքի օրենսգիրք
  • ՀՀ կառավարության՝ 2024 թվականի ապրիլի 4-ի N 477-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-51-61
Service provided by
Ministry of Territorial Administration and Infrastructure of the RA
Was this page useful?