Support program
People with disabilities

Ստանալ անձնական օգնականի ծառայություն

Ծառայության նպատակն է աջակցել հաշմանադամություն ունեցող անձանց, ստեղծելու նրանց համար անկախ և լիարժեք կյանք՝ ներգրավելով նրանց իրենց բնակության համայնքում, ինչպես նաև՝ ստեղծելով սոցիալական շփման համար բնականոն միջավայր։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Processing duration
Մինչև 5 աշխատանքային օր

Անձնական օգնականի ծառայությունը ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է այցելի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով դիմում:


Ծրագրի մասին

Ծառայությունը նախատեսված է հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձանց համար: 

Ներկայացվող պահանջները

Ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր աշխատում են կամ սովորում, կամ գրավոր հավաստիացնում են, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում սկսելու են աշխատել կամ սովորել։

Պահանջվող փաստաթղթերը

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում և հաշմանդամության կարգը հավաստող փաստաթուղթ՝ տրված բժշկական կազմակերպության կողմից։

 

Աջակցության չափը

Հաշմանդամություն ունեցող անձանց համար անձնական օգնականի ծառայության մեկ ժամվա արժեքն է 1,050 ՀՀ դրամ, որը վճարվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից:

Ընդ որում՝ անձնական օգնականի ծառայության համար գործում են ամսական առավելագույն ժամանքանակներ, որոնք կախված են հաշմանդամության աստիճաններից։

Այսպես՝

  • ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ ամսական 140 ժամ,
  • ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 120 ժամ,
  • ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 100 ժամ։ 

Տրամադրման ժամկետը և կարգը

Ծառայությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության` 2024 թվականի հունիսի 6-ի N 853-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Service provided by
Ministry of Labor and Social Affairs of the RA
Was this page useful?