Citizenship, Identification and Residence Status

Ստանալ Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք

Հայրենադարձ անձինք Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար կարող են դիմել նախընտրելի անձնագրային բաժանմունք։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
Հայրենադարձ անձինք
Filiing duration
5-10 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
5 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար դիմող անձը վերջին 7 տարիների ընթացքում պետք է գտնված լինի օտարերկրյա պետությունում առնվազն 1280 օր և առավելագույնը 2550 օր։


Պահանջվող փաստաթղթերը

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է անձնագրային բաժանմունք ներկայացնել․

  • անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես՝
  • օտարերկրյա պետության անձնագիրը կամ կացության քարտը։


Վճարման չափը

Տեղեկանքը տրամադրվում է անվճար։


Տրամադրման ժամկետը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է այն ստանալու համար։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2020 թվականի հուլիսի 2-ի N 1131-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

Service provided by
RA Ministry of Internal Affairs Migration and Citizenship Service
Was this page useful?